Հերոսների ծառուղի (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերոսների ծառուղի (այլ կիրառումներ)

Հերոսների ծառուղի (ռուս.՝ Алле́я Геро́ев), բուլվար Վոլգոգրադի կենտրոնում։ Միավորում է 62-րդ բանակի առափնյան Ընկած մարտիկների հրապարակի հետ՝ հատելով Լենինի պողոտան, Սովետական և Չույկով փողոցները։

Անսամբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսների ծառուղին բաղկացած է երեք զուգահեռ փողոցներից, ավելի վաղ այս տարածքում եղել են երեք տարբեր փողոցներ։ Կողքերից ծառուղին սահմանափակվում է ստալինյան նախագծով կառուցված ութհարկանի բնակելի շենքերով։ Շենքերի ճակատները ուղղաձիգ գծով բաժանված են երեք մասի՝ ցածրը` մեծ որմնախորշերով կոպտատաշ պատերի տեսքով, միջին՝ երեք հարկերը հարթ պատերով, հավասարաչփ տեղավաշխված պատշգամբներով, երրորդը` քառանկյունի հարթ որմնասյունների շարունակական շարքերի տեսքով։ Շենքերը եզրափակվում են հզոր քիվերով[1]։

№ 1 և 2 տների տանիքում տեղադրված է Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի մակետները։ Մեդալները քաղաքը ստացել է Հայրենական մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում զանգվածային հերոսության և խիզախության համար։

Հերոսների ճեմուղի ճարտարապետական անսամբլի հիմնական տարրերից մեկը Խորհրդային Միության հերոսների ստելան է, որի վրա անմահացել են Ստալինգրադի 127 հերոսների անունները[2]։

Ծառուղու տարածքի և Ընկած մարտիկների հրապարակի մի մասը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ`«1943 թվականի հունվարի 31-ին Դոնի ռազմաճակատի զորքերը գեներալ-գնդապետ Կոնստանտին Կոնստանտինովիչ Ռոկոսովսկու հրամանատարությամբ Ստալինգրադի շրջակայքում ջախջախել են նացիստական Գերմանիայի զորքերին և բարձրացրել են Հաղթանակի Կարմիր դրոշը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С.А. Аргасцева, Л.В. Гуренко. «Свод историко-архитектурного наследия Царицына-Сталинграда-Волгограда. (1589-2004гг.)». - Панорама, 2004. - С. 57-58.
  2. Аллея Героев