Հերոսի մահը (Նար-Դոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոսի մահը
ՀեղինակՆար-Դոս
Ժանրբանաստեղծություն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1886, հունվարի 14
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1970
ՎիքիդարանՀերոսի մահը

«Հերոսի մահը», Նար-Դոսի բանաստեղծություններից, որը գրվել է 1886 թվականի հունվարի 14-ին, սակայն հրատարակվել է 1970 թվականին։ Բանաստեղծությունը առանձին գրքով չի հրատարակվել։

Հերոսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոսի «Հերոսի մահը» բանաստեղծություն է, որը նկարագրում է հայ ժողովրդի տանջալից կյանքը։ Այն հայրենասիրական նկատառումներով գրված ստեղծագործություն է։

Նա ընկավ․․․

Եվ անթիվ սրտամաշ հառաչանքներին

Հուսաբեկ, բայց ահեղ մի հառաչ կրկին

Ավելացավ․․․
- Նար-Դոս

Այս տողերում ամփոփվում է, հայ ժողովրդի վշտերը, երբ հայ զավակները կռիվ են տալիս հայրենիքի համար,։ Ցավոք նրանցից շատերը հերոսաբար ամնահանում են։

Ո՜հ, մի՞թե այդպես շուտ հայրենյաց Ոգին

Ավելորդ համարեց կյանքը հերոսին։

Ո՜հ, ո՛չ, այդ երազ է, երազ խաբոււսիկ․

Դեռ յուր Հայրենիքը կանչում է մարդիկ,

Մարդիկ քաջ, անվեհեր, հերոս, եռանդուն

«Տվե՛ք,- նա գոռում է,- ինձ ազատություն․․․»
- Նար-Դոս

Այստեղ տեսնում ենք հայերի մեծ հայրենասիրությունը։ Ովքեր ցանկանում են տեսնել հարնիքն ազատության մեջ։

Միթե այդ ձայնին դեռ չպատասխանած՝

Պիտի ընկնել գետնին մահամերձ խոցված։

Ո՛չ, երբեք հավատալ նա չի կամենում,

Որ այդ ինքն է այդպես գետնին թավալվում

Հավասար վեհերոտ մի զինվորի հետ,

Որի շունչը արդեն եղել է անհետ,

Որի անունը հեք, անպիտան, թշվառ,

Ամոթ, նախատինք է Հայրենյաց համար․․
- Նար-Դոս

Այս տողերում մեծ խոհափիլիսոփայութույն կա։ Բանաստեղծը այնքան նրբին է նեկայացրել կատարվելիք եղելությունը, որ էլ ավելի պատկերավոր է երևում նրա տողերում։ Հայրենիքի հանդեպ մեծ սերն, ու այն ազատության մեջ տեսնելու փափագը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նար-Դոս, Նար-Դոս (1990թ․). Երկերի ժողովածու, Հատոր չորորդ, էջ 16. Երևան, Նաիրի.