Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար
[[Պատկեր:|260px|]] ' | |
բարձրություն | 4.5 մետր |
լայնություն | 5.5 մետր |
Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար ( իսպ.՝ Mosaico de los trabajos de Hércules), հայտնաբերվել է Վալենսիայի Լիրիա քաղաքում 1917 թվականին մասնավորապես՝ La Bombilla en el Pla dels Arens տարածքում։
Խճանկարը համալրում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
4, 5 մետր երկարությամբ և 5.5 մետր լայնությամբ խճանկարն ստեղծվել է 3-րդ դարում։ Պատկերագիրը ներառում է Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդի Հերակլեսի` (ռոմանականացմամբ` Հերկուլես) տասներկու սխրանքները, որոնք Տիրիֆի արքա Եվրիսթևսը Հերակլեսին հրամայել է կատարել[1]։
Խճանկարի ստորին հատվածը ներկայացնում է աշխատանքի պատմությունը, իսկ վերին հատվածը զարդարված է երկրաչափական սև և սպիտակ մեծ ու փոքր եռանկյունիների համակցությամբ։ 12 ուղղանկյուն պատկերները համախմբված են կենտրոնական խորհրդանիշի՝ Լիդիայի թագուհի Օմֆալայի և հերոսի շուրջ[2]։
Կենտրոնական տեսարանը շրջապատող ուղղանկյուն պատկերները (Հերակլեսի 12 սխրանքները) հետևյալն են՝ (սկսում է վերին ձախ վանդակից ժամսլաքի ուղղությամբ)
- Ամազոնուհիների թագուհի Հիպպոլիտեի գոտու ձեռքբերում (սխրանք 9)
- Կենդանի բռնում է Արկադիա երկիրն ամայացնող Էրիմանթոս վարազին (սխրանք 4)
- Հաղթում է Աիդի պահակ Կերբերոսին, կապել է նրան և բերել է Եվրիսթևսի մոտ (սխրանք 12)
- Մաքրում է Ավգյան ախոռները (սխրանք 5)
- Հափշտակում է Էրիթիա կղզում արածող կովերին, որոնք պատկանում էին Գերիոնին՝ երեք գլխանի հսկային, որը բնակվում էր ծայր արևմուտքում, որտեղ էլ Հերակլեսը կանգնեցնում է Հերկլյան սյուներ, սպանում Գերիոնին (սխրանք 10)
- Հաղթում է Դիոմեդես թագավորին, որը օտարականներին նետում էր իր մարդակեր ձիերի առաջ որպես կեր (սխրանք 8)
- Ձեռք է բերել Հեսպերիդիների ոսկե խնձորները, որոնք նրա համար բերում է Ատլասը (սխրանք 11)
- Հաղթում է հուր ժայթքող կրետական ցուլին (սխրանք 7)
- Սպանում է Լերնեյան հիդրային(սխրանք 2)
- Նեմեյան առյուծին խեղդելու տեսարան (սխրանք 1)
- Ոչնչացնում է պղնձե թևեր, պղնձե մագիլներ, պղնձե փետուրներ ունեցող ստիմփալյան ճիվաղ թռչուններին (սխրանք 6)
- Բռնում Կերինեյան եղնիկին (սխրանք 3)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гесиод. Теогония 943—944
- ↑ «El Mosaico de "Los Trabajos de Hércules" hallado en Liria (Valencia)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-11
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Apolodoro: Biblioteca mitológica, II, 6, 3. Hércules y la reina Onfalé (Texto en español )
- Higinio, Fábulas XXX, Los doce trabajos de Hércules ordenados por Euristeo (Texto en latín)
- Higinio, Fábulas XXXII, Mégara: Mercurio vende a Hércules como esclavo (Texto en latín)
- La reina Ónfale (Wikipedia).Ovidio, Heroidas, IX, 54.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար Վիքիպահեստում |
---|
- Los trabajos de Hércules en el mosaico de Liria
- Mosaico de los trabajos de Hércules Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Ficha en la página web del Museo Arqueológico Nacional