Jump to content

Հետսառըպատերազմյան նոր աշխարհակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետսառըպատերազմյան նոր աշխարհակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Քուվեյթի դեմ իրաքյան ագրեսիայից հետո, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը շրջանառության մեջ դրեց նոր աշխարհակարգ հասկացությունը։

Եվրոպան Սառը պատերազմի ժամանակ (1945-1990)

1990 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆԿոնգրեսի զույգ ուղղված իր ելույթում նա նշեց. «Դուրս գալով անախորժություններով լի այս ժամանակներից՝ մեր 5–րդ նպատակը կլինի նոր աշխարհակարգը, որը կարող է ի հայտ գալ իբրև նոր դարաշրջան՝ ահաբեկչության սպառնալիքից ավելի ապահովագրված, ավելի հզոր՝ արդարության հետապնդման գործում, և ավելի ապահով՝ խաղաղության որոնումներում։ Մի ժամանակաշրջան, որում աշխարհի՝ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի ազգերը կարող են բարգավաճել և ապրել «ներդաշնակության մեջ»»։ Սոցիալիստական համակարգի փլուզումը Արևելյան Եվրոպայում, Գերմանիայի վերամիավուրումը և ապարտեիդի (տարանջատման) ավարտը Հարավային Աֆրիկայում ազդարարեցին «նոր դարաշրջանի» սկիզբը։

Ռուսաստանի Դաշնությունը մնում էր միակ տերությունը, որն ուներ ԱՄՆ-ի ոչնչացման ներուժ։ Այս փաստը լարված իրավիճակ էր ստեղծել միջազգային հարաբերություններում։ Դասական երկբևեռ համակարգը վերացավ դեռ 1991 թ., քանզի սոցիալիստական համակարգը այլևս գոյություն չուներ։ ԱՄՆ-ի և Ռուսական Դաշնության միջև երբևեռությունը պահպանվում էր միայն ռազմաքաղաքական բնագավառում, քանի որ մնացյալ բնագավառներում ԱՄՆ-ն բացահայտ առավելություն ուներ Ռուսաստանի նկատմամբ։ Նախկին Խորհրդային միության և սոցիալիստական համակարգի պետությունների տարածքում բազմաթիվ զինված հակամարտություններ էին ծագել, ինչպես նաև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները ավելի լայնորեն էին դիմում ուժի կիրառմանը՝ իրենց շահերն ապահովելով տեղական և տարածաշրջանային հակամարտություններում։ Այս իրադարձությունների պատճառով աճում էր ուժի դերը երկրների հարաբերություններում։ Սակայն արդեն 1990-ական թվականների կեսերից սկսեց վերելք ապրել խաղաղարար առաքելությունների դերը, որի էությունն այն էր, որ առանձին հակամարտություններ դադարեցման նպատակով միջազգային հանրությունը կարող է դիմել նաև ուժային միջոցների կիրառմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.