Հեռուստացմփորիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռուստացմփորիկներ
Teletubbies
Изображение логотипа
Հեռուստասերիալի պաստառ
Ժանրմանկական հեռուստատեսային սերիալ
ՍտեղծողAnne Wood? և Andrew Davenport?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Dave Thompson?, Simon Shelton?, John Simmit?, Nikky Smedley? և Pui Fan Lee?
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ425
Էկրաններին էմարտի 31, 1997[1]-ից հունվարի 5, 2001
ՀեռուստաալիքBBC Two[2]
ԸնկերությունRagdoll Productions? և WildBrain?
ԴիստրիբյուտորՍտուդիաներ սոճու անտառում, WildBrain?, ViacomCBS International? և Նեթֆլիքս
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

Հեռուստացմփորիկներ (անգլ.՝ Teletubbies), մանկական տիկնիկային հեռուստատեսային ծրագիր։ Արտադրել է բրիտանական BBC մեդիաընկերությունը։ Հեղինակներն են Էն Վուդը և Էնդի Դևենպորտը։ Նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար։ Մուտլսերիալի շնորհանդեսը տեղի է ունեցել 1997 թվականի մարտի 31-ին։ Ինքնին «Հեռուստացմփորիկները» հեռուստասերիալի չորս հերոսներն են, գլուխներին ալեհավաք ունեցող մարդանման էակներ են։ Ցուցադրությունն ավարտվել է 2001 թվականի հունվարի 5-ին, ընդհանուր առմամբ ցուցադրվել է 365 սերիա։

Պատմում է Թիմ Ուինթալ։ Սերիալը մեծ հաջողություն է ունեցել ինչպես առևտրային առումով, այնպես էլ Մեծ Բրիտանիայի և այլ երկրների կինոքննադատների շրջանում։

2014 թվականին սկզբին հեռուստասերիալը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայում ցուցադրվելու համար[3]։

Հեռուստացմփորիկներին հաճախ ծաղրում են երգիծական սերիալներում, ինչպիսիք են «Գրիֆինների ընտանիքը» և «Հարավային այգի»։ Հեռուստացմփորիկներ ընտանիքի բոլոր անդամները մարմնավորում են մարդու զարգացման տարբեր փուլերու գտնվող և տարբեր ազգության անձանց։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի գլխավոր հերոսները չորս մարդանման արարածներ են՝ Տինկի-Վինկի, Դիփսի, Լյալյա և Պո։ Նրանց հիմնական զբաղմունքներն են խաղալը, պարելը, ուտել պուզի-բլիթներ և պուզի-սնունդ։ Հեռուստացմփորիկներից զատ սերիալում հայտնվում է փոշեկուլ Նու-Նուն, մանկան դեմքով արևը և Հեռուստացմփորիկներին կարգադրություն տվող ձայնը։

Տինկի-Վինկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տինկի-Վինկի (անգլ.՝ Tinky Winky, խաղացել են Դեյվ Թոմփոսնը, Մարկ Հինիհանը, Սայմոն Շելթոնը), ամենախոշոր և ավագ Հեռուստացմփորիկը, ունի վարդագույն գույն և եռանկյունաձև ալեհավաք գլխում։ Սիրելի խաղալիք՝ կարմիր պայուսակ։

Դիփսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիփսի (անգլ.՝ Dipsy, խաղացել է Ջոն Սմիթը), առանցքաձև ալեհավաք ունեցող դեղին Հեռուստացմփորիկ։ Շատ է սիրում իր սև-սպիտակ փափուկ ցիլինդրը։ Ամենահամառ Հեռուստացմփորիկն է։

Լյալյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյալյա (անգլ.՝ Laa-Laa, խաղացել է Նիքի Սմեդլին), պարուրաձև ալեհավաք ունեցող դեղին Հեռուստացմփորիկ։ Սիրում է երգել և պարել։ Սիրելի խաղալիքը մեծ գնդակն է։

Պո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պո (անգլ.՝ Po, խաղացել է Պուի Ֆան Լին), ամենափոքրը և ամենակրտսերը։ Գլխին օղակաձև ալեհավաք ունեցող կարմիր Հեռուստացմփորիկ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարությունն իր աշխատակիցներին թույլատրել է թմրանյութ օգտագործել, այդ մասին խոստովանել է Children’s BBC հեռուստաալիքի նախկին պրոդյուսեր Սարա Գրեմը «The Daily Mail» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։ Այսպիսով BBC-ի ստեղծած և երեխաների սիրելի հանրաճանաչ սերիալները («Մազզի» և «Հեռուստացմփորիկներ») կարող են արդյունք լինել թմրանյութային զառանցանքի[4]։

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԱԿ նախադպրոցականների հոգեբանական զարգացման լաբորատորիայի վարիչ Ելենա Սմիրնովան կարծում է, որ մի շարք նախանշաններով, սերիալը մոդելավորված է մանկական գիտակցության տակ։ Դրա հետ մեկտեղ, հոգեբանը նշում է Հեռուստացմփորիկների արտաքին տեսքը՝ անշարժ դեմք, դեմքի միմիկայի բացակայություն, ապակյա աչքեր, անինքնուրույնության պայմաններում Հեռուստացմփորիկների ծնողների բացակայություն, միևնույն ժամանակ նրանք ենթարկում են վերևի ձայնի վերահսկողությանը։ Պրոֆեսորը նշում է նաև, որ նրանք տարբերվում են մանկական ենթամշակույթի դասական օրինակներից[5]։

Լեհաստանում երեխաների իրավունքների լիազոր Եվա Սովինսկին «Հեռուստացմփորիկների» ստեղծողներին մեղադրել է նույնասեռականության քարոզչությամբ[6] զբաղվելու մեջ՝ հիմք ընդունելով, որ Տինկի-Վինկին կրում է կանացի պայուսակ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]