Հենրի Ջոն վան Լեննեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ջոն վան Լեննեփ
Ծնվել է1815(1815)
ԾննդավայրԶմյուռնիա (Իզմիր)
Վախճանվել է1889[1][2][3][…]
Մահվան վայրԳրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԱմհերստի քոլեջ (1837)
Մասնագիտությունմիսիոներ, գրող, մանկավարժ, նկարիչ և արվեստագետ
Ոճօրիենտալիզմ
ԱմուսինՄերի Է. Վան Լենեփ
ԶավակներՈւիլյամ Բըրդ Վան Լեննեփ
 Henry John Van Lennep Վիքիպահեստում

Հենրի Ջոն վան Լեննեփ (անգլ.՝ Henry John Van Lennep, 1815[1][2][3][…], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1889[1][2][3][…], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր միսիոներ, գրող, մանկավարժ, նկարիչ, օրիենտալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջոն վան Լեննեփը ծնվել է 1815 թվականին Զմյուռնիա քաղաքում։ 1830 թվականին նա մեկնում է Միացյալ Նահանգներ՝ կրթություն ստանալու համար։ Նա պատրասվում էր ընդունվել Mound Pleasant ինստիտուտին կից Ամհերստի քոլեջը և Հարտֆորդի հանրային դպրոցը։ 1837 թվականին Ամհերստի քոլեջն ավարտելուց հետո նա մեկ տարի մասնակցեց Անդովերի աստվածաբանական սեմինարիայի դասընթացներին:1839 թվականին վան Լեննեփը նշանակվեց համալսարանական խորհրդի անդամ։ Հաջորդ տարվանից նա սկսում է ծառայել որպես Ամերիկյան խորհրդի հանձնակատարների Արտասահմանյան առաքելության միսիոներ՝ մեկնելով Զմյուռնիա։ Իր առաքելությամբ նա եղավ Զմյուռնիայում (1840-1844 թվականներին և 1863-1869 թվականներին), Կոստանդնուպոլսում (1844-1854) և Թոքատում (1854-1856)։ Վան Լեննեփը այս ողջ ընթացքում նաև շրջագայել է Արևմտյան Ասիայում և Եգիպտոսում։ 1869 թվականին կատարակտի պատճառով կորցնելով տեսողությունը, վան Լեննեփը վերադառնում է Միացյալ Նահանգներ։ Այս ընթացքում նա դասավանդել է Ինգհեմի համալսարանում՝ որպես բնական գիտությունների ու լեզուների պրոֆեսոր։

Վան Լեննեփը տիրապետում էր մի շարք լեզուների ու հմուտ նկարիչ էր և իր ճամփորդության ընթացքում նկատած տպավորիչ տեսարանները թղթի վրա պատկերում էր մատիտով, գրիչով ու թանաքով։ Նրա նկարներից շատերը հայտնվել են հրատարակված ստեղծագործությունների շարքում՝ ընդգրկվելով Արևելյան ժողովածուի մեջ. «Քսան յուղանկար՝ բացատրական և նկարագրական տեղեկություններով Թուրքիայի ժողովուրդների և տեսարանների վերաբերյալ» (1862 թ.), «Ճանապարհորդություն Փոքր Ասիայի քիչ հայտնի հատվածով՝ աստվածաշնչյան գրերի համադրությամբ և հնագիտական հետազոտությունների նկարագրություններով» (1870 թ.), «Բիբլիական երկրներ. դրանց ժամանակակից տարազները՝ պատկերազարդումներով և ծանոթագրություններով» (1875 թ.):

Վան Լեննեփն ամուսնացել է երեք անգամ՝ Էմմա Բլիսի (1839-1840 թթ.), Մերի Հոուսի (1843-1844 թթ.) և Էմիլի Էնն Բըրդի հետ (1850 թվականից)։ Ուներ վեց զավակ։ Վան Լեննեփը մահացել է 1889 թվականին Մասաչուսեթսի Գրիթ Բարինգթոն քաղաքում։

Վան Լեննեփի՝ հայկական թեմաներով նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջոն վան Լեննեփը Օսմանյան կայսրությունում կատարելով իր առաքելությունը, ինչպես տեսանք, շրջագայել է Փոքր Ասիայով և «Բիբլիական երկրներով», այսինքն եղել է նաև թուրքահպատակ Հայաստանի բնակավայրերում, ծանոթացել հայերի կենցաղին, ավանդույթներին ու տարազային՝ այդ ամենը նկարելով և հետագայում ներկայացնելով ամերիկացի և առհասարակ՝ Արևմուտքի ժողովուրդներին։ Հայկական թեմաներով նրա նկարներից հայտնի են «Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում» աշխատանքները, որտեղ մանրամասնորեն ներկայացված են հայկական կանացի տարազները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://data.cerl.org/thesaurus/cnp02085063
  4. Record #35951703 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.