Հենրիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիկ Սարգսյան
Ծնվել էապրիլի 22, 1942(1942-04-22) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1994)

Հենրիկ Մուշեղի Սարգսյան (ապրիլի 22, 1942(1942-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ, ինժեներ-մեխանիկ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Սարգսյանը ծնվել է 1942 թվականին Երևանում: 1949-1959 թվականներին սովորել և ավարտել է Երևանի N 76 միջնակարգ դպրոցը: 1964 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1979-1981 թվականներին եղել է Կուբայի գյուղատնտեսական բարձրագույն ակադեմիայի, 1981-1988 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի դասախոս, 1989-1997 թվականներին՝ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, միաժամանակ՝ կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, 1997 թվականից՝ Հայկական պետական ագրարային համալսարանի շարունակական ուսուցման, վերապատրաստման և ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր: 1996 թվականից Միջազգային բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ակադեմիայի անդամ է, 1997 թվականից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ[1]: 2012 թվականից Ռուսաստանի Կ. Ա. Տիմիրյազևի անվան ագրարային համալսարանի և Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի երևանյան մասնաճյուղի տնօրենն է[2][3]

Աշխատանքները վերաբերում են կենսահամակարգերի կառուցվածքի սկզբունքների օգտագործմամբ գյուղատնտեսական մեքենաների կառուցատարրերի կատարելագործման խնդիրներին: Բացահայտել է արտաքին միջավայրի մեխանիկական բեռնվածությունների ներգործության բնույթը բույսերի կառուցվածքի վրա:

Համահեղինակ է «Աշխատանքի պաշտպանություն» (1985), «Կենսագործունեության անվտանգության գործնական և լաբորատոր աշխատանքներ» (2001) և «Արտադրական սանիտարիա» (2002) ուսումնական ձեռնարկների[4]: Հեղինակ է շուրջ 105 գիտական հոդվածների:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ կառավարական պատվոգիր
  • Մ. Լոմոնոսովի անվան մեդալ (Միջազգային ակադեմիայի կողմից)
  • Չեխիայի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ագրարային բուհերի ոսկե հուշամեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Սարգսյան Հենրիկ Մուշեղի»։ persons.anau.am (en-US)։ Վերցված է 2017-01-22 
  3. Administrator։ «Սարգսյան Հենրիկ Մուշեղի»։ anau.am։ Վերցված է 2017-01-22 
  4. «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Հենրիկ Մուշեղի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-01-22 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: հ. 4: