Հենրիկ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիկ Մամիկոնյան
Ծնվել էհուլիսի 2, 1935(1935-07-02) (83 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1998)
Մասնագիտությունտնտեսագետ

Հենրիկ Մկրտչի Մամիկոնյան (հուլիսի 2, 1935(1935-07-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2000): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Մամիկոնյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 2-ին, Լենինական այժմ՝ Գյումրի) քաղաքում: 1959 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1959-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1966 թվականից եղել է ՀՀ պետպլան գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, 1979 թվականից՝ Տնտեսագիտության հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, 1975-1980 թվականներին «Հայպետհողշին» նախագծային ինստիտուտում բաժնի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսոր[1]: 1996 թվականին աշխատել է ՀԱԱՀ ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնում որպես դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու պրոֆեսոր: 2002-2005 թվականներին Հայաստանի ազգային ակադեմիայում մասնակցել է գիտական ուսումնասիրությունների:

Մամիկոնյանի ղեկավարությամբ մշակվել են ՀՀ գյուղատնտեսական արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման հայեցակարգեր ու սխեմաներ: Աշխատանքները վերաբերում են ՀՀ գյուղատնտեսության արտադրության զարգացման և արդյունաբերության բարձրացման խնդիրներին: Հեղինակ է 82 գիտական աշխատությունների (որոնցից՝ 3 գիրք, 1-ը դասախոսությունների շարք):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները / Հ. Մ. Մամիկոնյան, Խմբագիր.՝ Ա. Թամրազյան, Երևան, Ա. հ, 1997[2]:
  • Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում: (Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով) / Հ. Մ. Մամիկոնյան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Հայաստան, 1971[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 25:
  2. Մամիկոնյան Հենրիկ Մկրտիչի (1997)։ Թամրազյան Ա, ed.։ ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները։ Երևան: Ա. հ 
  3. Մամիկոնյան Հենրիկ Մկրտիչի (1971)։ Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում: Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով։ ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն։ Երևան: Հայաստան