Հենրիկ Ղահրամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հենրիկ Ղահրամանյան | |
|---|---|
| դեկտեմբերի 28, 1996 - 2016 | |
| Ծննդավայր | Մասիս |
| Քաղաքացիություն | |
| Ծառայության տարիներ | 2014-2016 |
| Կոչում | կրտսեր սերժանտ |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016) |
| Պարգևներ |
|
Հենրիկ Ղահրամանյան, (դեկտեմբերի 28, 1996, Մասիս - 2016), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ, կապավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում։ 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Ապրում էր Մասիս քաղաքում։ Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ հետագայում ուսումը շարունակելու համար։ 2014 թվականին զորակոչվել է բանակ[1]։
Մարտական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների։ Այդ կատաղի մարտերից հետո զոհվել է մարտադաշտում։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է Հայաստանի «Արիություն» մեդալով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի «Արիություն» մեդալ
- «Մարտական ծառայություն» մեդալ[2]
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին Մասիսի՝ Սուրբ Գևորգ եկեղեցում[3] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան Արխիվացված 2017-05-20 Wayback Machine
- Հենրիկ Ղահրամանյան
- Ապրիլյան պատերազմի հերոս. Հենրիկ Ղահրամանյան
- Ինչ է պատմում զոհված զինծառայող Հենրիկ Ղահրամանյանի մայրը
- Համ տղա եմ կորցրել, համ մտերիմ ընկեր. Հենրիկ Ղահրամանյանի ընտանիքը չի համակերպվում հերոսի կորստի հետ