Հենրիկ Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Խալաթյան
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01) (86 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)

Հենրիկ Ավետիքի Խալաթյան (ապրիլի 1, 1937(1937-04-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել Է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1982-2000 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի գլխավոր նկարիչը։ Որպես ձևավորող նկարիչ մասնակցել է մի շարք ներկայացումների և ֆիլմերի ստեղծմանը, Փարիզի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակի պատի հարդարմանը (որմնանկար-եռանկար, 1995)[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է գրաֆիկական գործերի՝

  • «Համբարձում», 1973
  • «Անհայտություն», 1974
  • «Ճիչ», 1976
  • «Անդորր», 1989

կոմպոզիցիաների՝

  • «Հերթափոխ», 1987
  • «Ֆիզիկոսներ», 1985

դիմանկարների`

  • «Խորեն Պալյան», 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.