Հենրիկ Բաբախանյան
Հենրիկ Բաբախանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1999 |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Հենրիկ Բաբախանյան Վիքիդարանում |
Հենրիկ Սարիբեկի Բաբախանյան (հունիսի 17, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1999), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։
Ծնվել է Երևանում։ 1962 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1964 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1966 թվականը։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և համալսարանն ավարտել 1969 թվականին։ 1970-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես ավագ խմբագիր։ 1983 թվականից եղել է Հայգրքի Երևանի թիվ 33 բուկինիստական խանութի տնօրեն[1]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպիտակ բացատներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1976, 68 էջ։
- Մարտ առանց զենքի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 72 էջ։
- Արևի տաճարը, Երևան, «Սովետական գրող», 1984, 80 էջ։
- Դիցարան (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, 1988, 152 էջ։
- Գիրք մերկության (բանաստեղծություններ), Երևան, 2003, 72 էջ։
- Մարդու առեղծվածը (բանաստեղծություններ), Երևան, 2011, 616 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 85
|