Հելիոպլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեյլոպլաստիկաից)

Հեյլոպլաստիկա (\հունարեն՝ χείλος Հելիոս՝ «շրթունք»), շրթունքների ձևի և չափսերի ուղղումների պլաստիկ վիրահատություն, ինեկցիաների կամ իմպլանտների միջոցով։ Վերականգնման շրջանը տևում է 1-5 օր։

Հիմնականում այդ վիրահատությանը դիմում են աղջիկները և կանայք, ովքեր ցանկանում են իրենց շրթունքները գեղեցկացնել։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերպես սրվածության շրջանում
  • Մի քանի ընդհանուր հիվանդություններ (գայլուկ, դիաբետ)
  • Չվերականգնված վերքեր
  • Կոագուլացման հետ խնդիրներ

Հեյլոպլաստիկա ինեկցիաների օգնությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում ինեկցիաների ժամանակ օգտագործում են տեղի անեստեզիան և չի պահանջվում հոսպիտալազացումը։

  • Սինթետիկ պրեպարատները երբեմն կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա և համեմատած մյուս ռեակցիաների հետ կարող են ավելի երկար էֆեկտ առաջացնել։
  • Սեփական կոլագենը, որը հանվում է հաճախորդի այլ մարմնի մասերից։ Ալերգիա չի առաջացնում, կարճատև կոսմետիկ էֆեկտ։
  • Կոլագենը ունի կենդանական ծագում։ Կոսմետիկ էֆեկկտը կարող է տևել չորս շաբաթից մինչ երեք ամսի, հնարավոր է նաև ալերգիայի առաջացում։
  • Մահացած մարդու օրգանիզմից վերցրած կոլագենը մեկ տարվա ընթացքում լուծվում է հաճախորդի օրգանիզմում։
  • Սեփական ճարպը կարող է առաջացնել երկարատև կոսմետիկ էֆեկտ։
  • Գելը, որը պարունակում է գիալուրոնային թթու, կա մարդու օրգանիզմի մեջ։ Այն օգտագործելու ժամանակ կա քիչ շանս ալերգիկ ռեակցիա կամ կես տարի ժամկետով կոսմետիկ էֆեկտի առաջացում։

Իմպլանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլագենային պլաստիկները, որոնք վերցվում են մահացած մարդու մարմնից, շրթունքների մեջ անցկացվում են փոքր կտրվածքների միջոցով։ Կես տարի անց այն ամբողջությամբ լուծվում է հաճախորդի մկաններում։
  • Սեփական ճարպի անցկացումը, ոչ միշտ է առաջացնում երկարատև էֆեկտ, քանի որ որոշ մարդկանց մոտ օրգանիզմը սկսում է ակտիվորեն «կուլ տալ» ճարպը։
  • Սինթետիկ մատերիալները թույլ են տալիս հասնել երկարատև կոսմետիկ էֆեկտի, բայց կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա։
  • Շրթունքների վիրահատություն սեփական մկաններով։ Վերին կամ ստորին շուրթի վրա արվում է մի փոքր կտրվածք և առաջանում է շրթունքների ուրվագիծ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]