Հելիոպլաստիկա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեյլոպլաստիկա (\հունարեն՝ χείλος Հելիոս՝ «շրթունք»), շրթունքների ձևի և չափսերի ուղղումների պլաստիկ վիրահատություն, ինեկցիաների կամ իմպլանտների միջոցով։ Վերականգնման շրջանը տևում է 1-5 օր։
Հիմնականում այդ վիրահատությանը դիմում են աղջիկները և կանայք, ովքեր ցանկանում են իրենց շրթունքները գեղեցկացնել։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հերպես սրվածության շրջանում
- Մի քանի ընդհանուր հիվանդություններ (գայլուկ, դիաբետ)
- Չվերականգնված վերքեր
- Կոագուլացման հետ խնդիրներ
Հեյլոպլաստիկա ինեկցիաների օգնությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում ինեկցիաների ժամանակ օգտագործում են տեղի անեստեզիան և չի պահանջվում հոսպիտալազացումը։
- Սինթետիկ պրեպարատները երբեմն կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա և համեմատած մյուս ռեակցիաների հետ կարող են ավելի երկար էֆեկտ առաջացնել։
- Սեփական կոլագենը, որը հանվում է հաճախորդի այլ մարմնի մասերից։ Ալերգիա չի առաջացնում, կարճատև կոսմետիկ էֆեկտ։
- Կոլագենը ունի կենդանական ծագում։ Կոսմետիկ էֆեկկտը կարող է տևել չորս շաբաթից մինչ երեք ամսի, հնարավոր է նաև ալերգիայի առաջացում։
- Մահացած մարդու օրգանիզմից վերցրած կոլագենը մեկ տարվա ընթացքում լուծվում է հաճախորդի օրգանիզմում։
- Սեփական ճարպը կարող է առաջացնել երկարատև կոսմետիկ էֆեկտ։
- Գելը, որը պարունակում է գիալուրոնային թթու, կա մարդու օրգանիզմի մեջ։ Այն օգտագործելու ժամանակ կա քիչ շանս ալերգիկ ռեակցիա կամ կես տարի ժամկետով կոսմետիկ էֆեկտի առաջացում։
Իմպլանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոլագենային պլաստիկները, որոնք վերցվում են մահացած մարդու մարմնից, շրթունքների մեջ անցկացվում են փոքր կտրվածքների միջոցով։ Կես տարի անց այն ամբողջությամբ լուծվում է հաճախորդի մկաններում։
- Սեփական ճարպի անցկացումը, ոչ միշտ է առաջացնում երկարատև էֆեկտ, քանի որ որոշ մարդկանց մոտ օրգանիզմը սկսում է ակտիվորեն «կուլ տալ» ճարպը։
- Սինթետիկ մատերիալները թույլ են տալիս հասնել երկարատև կոսմետիկ էֆեկտի, բայց կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա։
- Շրթունքների վիրահատություն սեփական մկաններով։ Վերին կամ ստորին շուրթի վրա արվում է մի փոքր կտրվածք և առաջանում է շրթունքների ուրվագիծ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- eMedicine: Lip reduction
- Cheiloplasty Արխիվացված 2006-02-07 Wayback Machine
- Cheiloplasty procedures Արխիվացված 2006-01-04 Wayback Machine
- lips surgery information Արխիվացված 2007-10-25 Wayback Machine