Հեյդի Վենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյդի Վենգ
Heidi Weng 2015-05-22 001 (cropped).tif
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական[1]
Բնօրինակ անուն`նորվ.՝ Heidi Weng
Մասնագիտացում`cross-country skier և թեթևատլետ
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`Հուլիսի 20, 1991թ.
Ծննդավայր`Ytre Enebakk, Էնեբակ, Ակերսհուս, Նորվեգիա[2]

Հեյդի Վենգ (նորվ.՝ Heidi Weng, ծնվել է՝ հուլիսի 20, 1991թ., Իտրե-Էնեբակ, Էնեբակ, Աքերսհուս, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն, 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի 7.5+7.5 կմ կանանց դահուկավազքի մրցման բրոնզե մեդալակիր, Տուր դե Սքիի 2016/2017 մրցաշրջանի հաղթող: Հաջողությամբ հա նդես է գալիս և՛ տարածության և՛ սպորտային մրցավազքերում:

TV2 հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Հեյդի Վենգը հայտնել է, որ ցուրտ եղանակին դահուկասպորտով զբաղվելու պատճառով իր մոտ 2011 թվականին առաջացել է հեղձուկ, որի հետևանքով մինչ օրս պաշտոնապես օգտագործում է հակահեղձուկային դեղահաբեր և էթիկայի տեսակետից չի համարում այդ քայլը սխալ[3]:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին աշխարհի առաջնության ժամանակ (2013 թ.) Հեյդի Վենգ փոխանցավազքում քառյակի կազմում նվաճել է ոսկե մեդալ և բրոնզե մեդալ դահուկացատկում: Երկու տարի անց՝ 2015 թվականին, շվեդական Ֆալուն քաղաքում նա կրկին դարձավ Աշխարհի դահուկասպորտի կանանց առաջնության փոխանցավազքի հաղթող:

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում 7.5+7.5 կմ կանանց մրցավազքում Հեյդի Վենգը նվաճեց բրոնզե մեդալ:

Դահուկավազքի աշխարհի գավաթում առաջին անգամ Վինգը հանդես է եկել 2009 թվականին: 2012 թվականի փետրվարին առաջին անգամ գավաթի մրցումներում նա դուրս է եկել մրցաբեմ: Հեյդի Վենգը ընդհանուր հաշվով գավաթի տարբեր մրցումներում ունի վեց հաղթանակ: Աշխարհի գավաթի վերջնական հաշվով նրա ամենամեծ նվաճումը 2016/2017 մրցաշրջանում առաջին տեղը զբաղեցնելն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]