Հեյդե Թամզալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյդե Թամզալի
Haydee Tamzali.jpg
Ծնվել է օգոստոսի 23, 1906(1906-08-23)[1]
Ծննդավայր Թունիս, Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ
Վախճանվել է օգոստոսի 20, 1998(1998-08-20)[1] (91 տարեկանում)
Վախճանի վայր Թունիս, Թունիս
Մասնագիտություն դերասանուհի և սցենարիստ
Քաղաքացիություն Flag of Tunisia.svg Թունիս
Haydée Tamzali Վիքիպահեստում

Հեյդե Թամզալի (ֆր.՝ Haydée Tamzali, օգոստոսի 23, 1906(1906-08-23)[1], Թունիս, Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ - օգոստոսի 20, 1998(1998-08-20)[1], Թունիս, Թունիս), թունիսցի դերասան, գրող, ռեժիսոր և սցենարիստ։ Համարվում է Աֆրիկայի առաջին կին սցենարիստը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդե Թամզալին ծնվել է 1906 թվականի օգոստոսի 23-ին Թունիսում[2]: Ռեժիսոր Ալբերտ Սամամա Չիքլիի դուստրն է[3]: Նրա մայրը իտալուհի էր, ով ծնվել էր Միանկա Ֆերրերոյում[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդե Թամզալին վաղ հասակից աշխատել է հոր հետ[5]: Նա ղեկավարել է իր կողմից գրված «Զոհրա» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դեր (1922)։ Այդ ֆիլմը համարվում է Թունիսի առաջին խաղարկային ֆիլմը։ 1924 թվականին մեկ այլ համր դրամա է նկարահանվել՝ Ain el-Ghezal-ը, որտեղ գլխավոր դերում կրկին հանդես է եկել Հեյդե Թամզալին։ Ֆիլմի սցենարում նա գրել է.

Aquote1.png Որպեսզի ցույց տանք, թե ինչ վատ են կանանց վերաբերվում տղամարդկանց աշխարհում, երբ նրանց «վաճառում են» նախապես պայմանավորված ամուսնության։
- Գրել է Հեյդե Թամզալին[6]
Aquote2.png

Հեյդեն նկարահանվել է նաև ռեժիսոր Ռեքս Ինգրամի «Արաբը» ֆիլմում (1924), բայց նրա հայրը չի թողնում նրան տեղափոխվել Հոլիվուդ և հետամուտ լինել դերասանական կարիերային[7][8]:

Արդեն չափահաս Հեյդե Թամզալին ամուսնանում և մեծացնում է իր երկու երեխաներին, ապրել է Ալժիրում և Փարիզում, գրել է խոհանոցային գիրք Հյուսիսային Աֆրիկայի խոհանոցի մասին(La Cuisine en Afrique du Nord)[9][10]:

1996 թվականին Հեյդեն նկարահանվել է «A Summer in La Goulette» ֆիլմում, նկարահանված՝ Ֆերիդ Բոուհեդիրի կողմից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Տեղեկություններ kinopedia կայքից
  3. Luke McKernan, "Albert Samama Chikly" Who's Who of Victorian Cinema (revised July 2015).
  4. Giulia Echites, "Visionario Chikly, portò il cinema (e la bicicletta) agli africani" la Reppublica (July 11, 2015).
  5. "Tunisian Jew Starts the First African Film Production" Wisconsin Jewish Chronicle (June 27, 1924): 1. via Newspapers.com հրապարակում բաց հնարավորություն
  6. Ouissal Mejri, "Tunisia" in Jill Nelmes and Jule Selbo, eds., Women Screenwriters: An International Guide (Palgrave Macmillan 2015). ISBN 978-1-137-31238-9
  7. Roy Armes, African Filmmaking: North and South of the Sahara (Indiana University Press 2006): 25. ISBN 978-0-253-34853-1
  8. Ruth Barton, Rex Ingram: Visionary Director of the Silent Screen (University Press of Kentucky 2014): 130. ISBN 978-0-8131-4711-6
  9. Haydée Tamzali, La Cuisine en Afrique du Nord (VILO 1999). ISBN 978-0-905500-54-6
  10. Grace Kirschenbaum, "Reading Food: Eating in Tongues" Los Angeles Times (November 8, 1990).