Հեղուկ կիսահաղորդիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղուկ կիսահաղորդիչներ, նյութեր, որոնք հեղուկ վիճակում օժտված են կիսահաղորդիչների հատկություններով։ Հալման պրոցեսում կիսահաղորդիչների մեծ մասի (Si, Ge և այլն) էլեկտրահաղորդականությունը զգալիորեն աճում է՝ հասնելով մետաղներին բնորոշ արժեքների, իսկ որոշ մասինը՝ նվազում (Hg, Se) կամ մնում նույնը (Sb2, Se3 և այլն)։ Հեղուկ վիճակում պահպանվում է դրանց էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային կախման կիսահաղորդչային բնույթը։ Գոյություն ունեն նաև մի շարք հեղուկ կիսահաղորդիչներ, որոնք ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց կորցնում են կիսահաղորդչային հատկությունները և նմանվում մետաղների։ Օրինակ, Te-Se համաձուլվածքները պինդ վիճակում և հալվելիս կիսահաղորդիչ են։ Հետագա տաքացման ժամանակ Te-ով հարուստ համաձուլվածքի հաղորդականությունն արագ մեծանում է (այն դառնում է մետաղ), իսկ Se-ով հարուստ համաձուլվածքինը, ընդհակառակը, նվազում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 348