Հեղինե Քացախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինե Քացախյան
Ծնվել էհունվարի 1, 1908(1908-01-01)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1986(1986-09-13) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հեղինե Գրիգորի Քացախյան (հունվարի 1, 1908(1908-01-01), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1986(1986-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինե Քացախյանը ծնվել է 1908(1909) թվականի հունվարի 1-ին Թիֆլիսում։ Կատարելագործվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ (1924-1925, տեսություն և կոմպոզիցիա)։ 1927 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ստուդիայի դաշնամուրի (դասատու՝ Ա. Մնացականյան) բաժինը։ 1931 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկավարժության, իսկ 1946 թվականին՝ երաժշտագիտության բաժինը (Վ. Տալյանի և Ս. Կոպտևի դասարաններ)։

1929-1986 թվականներին դասավանդել է Հայաստանի առաջին քառամյա մասնագիտական երաժշտական դպրոցում (այժմ՝ Ա. Սպենդիարյանի անվան), որտեղ 1953-1986 թվականներին եղել է ուսմասվար, ինչպես նաև եղել է երգչախմբի խմբավար։ 1946-1969 թվականներին դրա հետ միաժամանակ աշխատել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Հեղինակել է «Երաժշտ. գրականություն» դասագիրքը, սոլֆեջջոյի հայկական առաջին գործնական դասընթացը (1–7 դասարաններ) և թելադրությունների ձեռնարկներ։

Հեղինե Քացախյանը մահացել է 1986 թվականի սեպտեմբերի 13-ին։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Ն., Ակնարկ երաժշտագէտ-մանկավարժ Հեղինէ Քացախեանի կեանքի եւ գործունէութեան, Հայկազեան հայագիտական հանդէս, Պէյրութ, 2010, էջ 613–623:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։