Հեդինգթոնյան շնաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեդինգթոնյան շնաձուկ
անգլ.՝ Untitled 1986
տեսակքանդակ
քանդակագործՋոն Բաքլի
տարիօգոստոսի 9, 1986[1]
բարձրություն7,6 ± 0,1 մետր
նյութապակեգործվածք և ներկեր
գտնվելու վայրՀեդինգթոն
քաղաքՕքսֆորդ
կայք
 Headington Shark Վիքիպահեստում

Հեդինգթոնյան շնաձուկը (անգլ.՝ Headington Shark, նախկին անունը Անվերնագիր 1986) Անգլիայի Օքսֆորդ քաղաքի Հեդինգթոն արվարձանի Նյու Հայ սթրիթ 2 հասցեի տան տանիքին տեղադրված արձան է, որ պատկերում է մի խոշոր շնաձկան, որ գլխովի խրվել է տան տանիքի մեջ։ Սա բողոքի արվեստի նմուշ է, որ տեղադրվել է առանց թույլտվության և խորհրդանշում է շենքերն ավերող ռումբերը։

Նկարագրություն և դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդինգթոնյան շնաձուկը 2013 թվականին՝ վերանորոգումից հետո

Շնաձուկն առաջին անգամ հայտնվել է 1986 թվականի օգոստոսի 9-ին՝ որպես տան սեփականատեր, տեղական ռադիոհաղորդավար Բիլ Հեյնի պատվեր[2]։ Հեյնը ներշնչվել էր արձանի գաղափարով, երբ լսել էր ամերիկյան ռազմական օդանավերի թռիչքը Օքսֆորդի մոտով, երբ դրանք Լիբիայի ահաբեկչական խմբավորումներին ռմբակոծելու իրենց ծրագիրն իրագործելու ճանապարհին էին։ արձանը տեղադրվեց ի նշան ռմբակոծության և միջուկային զենքի դեմ բողոքի՝ շնաձուկը ներկայացնելով որպես շենքերի վրա թափվող ռումբեր[3][4][5]։ Շնաձուկը նախագծել է քանդակագործ Ջոն Բաքլին և տեղադրել է Անտոն Կաստիոն՝ տեղացի ատաղձագործ և Բաքլիի ընկերը։ Հեյնը ասել է. «Տանիքի մեջ խրված շնաձուկը պետք է արտահայտեր մեկին, որն իրեն լիովին անզոր է զգում տանիքի մեջ բացված անցքի մտքից՝ լցվելով անզորությամբ, զայրույթով ու հուսահատությամբ։ Դա ինչ-որ բան է ասում ՄԶԱ-ի, միջուկային էներգետիկայի, Չեռնոբիլի և Նագասակիի մասին[6]։ Քանդակը տեղադրվել է ի հիշատակ Նագասակիի Fat Man ատոմային ռումբի արձակման 41-րդ տարելիցի[7]։: Ներկված ապակեպլաստե քանդակը կշռում է 200 կգ[6], ունի 7.6 մետր բարձրություն[7] և սկզբում կոչվում էր Անվերնագիր 1986, որը գրված էր տան դարպասին[8]։ Արձանը պատրաստելը տևել է երեք ամիս[9]։ Արձանը կարծես դիտավորյալ հակադրվում է արվարձանային սովորական միջավայրին[8]։ 2007 թվականի օգոստոսին, շնաձկան 21-րդ տարեդարձի առթիվ քանդակագործը մի շարք բարելավումներ ավելացրեց դրան[2]՝ հետևելով քանդակի և տան վիճակի մասին ավելի վաղ հնչած բողոքներին[10]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին Հեյնի որդին՝ Մագնուս Հանսոն Հեյնը գնեց ամբողջ շենքը, որպեսզի պահպանի շնաձկան արձանը[11]։ 2017 թվականի հուլիսին տան նախկին սեփականատիրոջ մոտ լեյկեմիա ախտորոշվեց[12]։ Նա մահացավ 2019 թվականի ապրիլի 2-ին[13]։ 2018 թվականից ի վեր տունը դարձել է Airbnb հյուրատուն[8]։ Մագնուսը նաև կայք է վարում՝ շնաձկան մասին ընդհանուր տեղեկությունների և հարցումների համար[14]։ 2022 թվականին Օքսֆորդի քաղաքային խորհուրդը, հակադրվելով Հանսոն Հեյնին, արձանը ներառեց քաղաքի մշակութային ժառանգության ցանկում՝ «յուրահատուկ ներդրման» համար, որ քանդակն ունեցել է համայնքի համար[5]։ Հանսոն Հեյնը հայտարարեց, որ «պլանավորման ապարատի օգտագործումը պլանավորման օրենքի հակասության պատմական խորհրդանիշը պահպանելու համար անհեթեթ է»[5]։

Խորհրդի ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ առաջին անգամ տեղադրվեց, շնաձուկը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց։ Օքսֆորդի քաղաքային խորհուրդը փորձում էր արձանը իջեցնել տալ և տեղադրել գետնին, որպեսզի շնաձկանը պլանավորման թույտվություն տալու հարկ չլինի։ Նրանք առաջարկեցին նույնիսկ շնաձկանը «տեղավորել» տեղական լողավազանում, սակայն բնակիչները հակադրվեցին՝ ի աջակցություն շնաձկան[15]։ Ի վերջո, գործը հասավ կենտրոնական կառավարությանը, որտեղ Թոնի Բելդրին, շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղարը, որը գործը գնահատել էր պլանավորման հիմքերով, 1992 թվականին որոշեց, որ շնաձկանը կթույլատրվի մնալ, քանի որ դա չի վնասում տեսողական հարմարությանը[2][16]։

«Մայքլ Հեզելթայնի պլանավորման տեսուչը՝ Փիթեր Մըքդոնալդը, ուսումնասիրեց և վերջիվերջո հանդես եկավ քանդակի պահպանման օգտին, պաշտոնական որոշմամբ, որը քաղաքաշինական նախագծողների շրջանում լեգենդար կարգավիճակ է ձեռք բերել արվեստի պաշտպանության համար»։
«Այս դեպքում անվիճելի է, որ շնաձուկը ներդաշնակ չէ իր շրջապատի հետ, բայց մի՞թե այն նախատեսված է նրանց հետ ներդաշնակ լինելու համար»,- գրել է Մըքդոնալդն իր պաշտոնական որոշման մեջ։ «Խորհուրդը, հասկանալի է, որ մտահոգված է այստեղ նախադեպով՝ մտահոգությունը պարզ է. շնաձկների բազմացումը (և Աստված գիտի, թե ուրիշ ինչ) և բախումը քաղաքի բոլոր տանիքներին։ Այս վախը չափազանցված է։ Շնաձկան տեղադրումից հետո հինգ տարվա ընթացքում այլ օրինակներ չեն եղել։ Կառավարման ցանկացած համակարգ պետք է փոքր տեղ հատկացնի դինամիկ, անսպասելի, ուղղակի տարօրինակ նախագծերի համար։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս, որ Հեդինգթոնյան շնաձկանը թույլատրվի մնալ»[17]։

Արձանը մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Հեյնը մի համառոտ գիրք է գրել շնաձկան մասին, որը լույս է տեսել 2011 թվականին[18]։ 2013 թվականին «Օքսֆորդ մեյլը» ապրիլմեկյան մի հոդված հրատարակեց արձանի մասին, որտեղ պատմում էին 200.000 ֆունտ ստեռլինգանոց մտացածին մի ֆոնդ ստեղծելու մասին, որը պիտի տարածքի բոլոր տների տանիքներին նմանատիպ արձաններ տեղադրեր[19]։ 2018 թվականին Օքսֆորդի Բրուքս համալսարանը, ոգեշնչված Հեդինգթոնյան շնաձկան արձանից, «Շնաձուկ» անվամբ ամսագիր ստեղծեց[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.newyorker.com/news/letter-from-the-uk/in-memory-of-the-englishman-who-kept-a-shark-on-his-roof
  2. 2,0 2,1 2,2 «Shark comes of age»։ Oxford Mail։ 8 August 2007։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2009-ին։ Վերցված է 17 January 2010 
  3. Stoppard Lou (5 May 2019)։ «In Memory of the Englishman Who Kept a Shark on His Roof»։ The New Yorker 
  4. Norris Miranda (7 February 2021)։ «Headington Shark: The story behind Oxford's quirkiest landmark» 
  5. 5,0 5,1 5,2 «Oxford house with shark sculpture on roof made heritage site despite owner’s objection»։ The Guardian։ Associated Press։ 25 March 2022 
  6. 6,0 6,1 «The Headington Shark»։ Unofficial Headington Website։ 10 October 2009։ Արխիվացված է օրիգինալից 27 December 2009-ին։ Վերցված է 18 January 2010 
  7. 7,0 7,1 «In praise of... the Headington shark»։ The Guardian։ 9 August 2007։ Արխիվացված է օրիգինալից 19 February 2014-ին։ Վերցված է 17 January 2010 
  8. 8,0 8,1 8,2 «The Headington Shark, Oxford»։ www.headington.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 27 December 2009-ին։ Վերցված է 2019-04-03 
  9. Mohdin Aamna (7 April 2019)։ «'It went in beautifully as the postman was passing': the story of the Headington Shark»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 7 April 2019-ին։ Վերցված է 7 April 2019 
  10. «Shabby shark house angers residents»։ Oxford Times։ 12 December 2003։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2007-ին։ Վերցված է 17 January 2010 
  11. «"Why I snapped up the Headington shark house", The Guardian, 12 March 2017»։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2017-ին։ Վերցված է 23 March 2017 
  12. Hughes Tim (9 November 2017)։ «Bill Heine: 'Doctors have given me 18 months to live - and I've already had three of them'»։ Oxford Mail 
  13. «Bill Heine, journalist and broadcaster who made waves when he put a fibreglass shark on the roof of his house – obituary»։ The Telegraph։ 4 April 2019 
  14. «"The Shark House", Home Owners Website, 17 October 2021»։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2021-ին։ Վերցված է 18 October 2021 
  15. Purves Libby (9 August 2007)։ «Let's salute fibreglass fish and wacky artists»։ The Times։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2021-ին։ Վերցված է 17 January 2010 
  16. MacKinnon Ian (22 May 1992)։ «Officials reprieve shark for art's sake»։ The Independent։ էջ 2 
  17. «'It went in beautifully as the postman was passing': the story of the Headington Shark»։ the Guardian (անգլերեն)։ 2019-04-07։ Վերցված է 2022-12-04 
  18. Heine, Bill. (2011)։ The hunting of the shark։ Oxford: OxfordFolio։ ISBN 9780956740526։ OCLC 773696300 
  19. Jennings Tom (1 April 2013)։ «Shark 's tale is given £200k of added bite»։ The Oxford Mail 
  20. «The Shark»։ Վերցված է 27 October 2022 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]