Հեգելի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեգելի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՇտուտգարտ
Մասն էCity Museum of Stuttgart?
ՀասցեEberhardstraße 53, Stuttgart
Հիմնադրվել է1991
Կայքhegel-haus.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Հեգելի տուն-թանգարան, թանգարան Շտուտգարտում, որտեղ 1770 թվականին ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել Հեգելը Շտուտգարտում ապրել է 18 տարի[1]։ Տունը որպես թանգարան օգտագործվում է 1991 թվականից և նվիրված է Հեգելի կյանքին և գործունեությանը[2]։ 2019 թվականին թանգարանը ժամանակավորապես փակվել է վերանորոգման աշխատանքների համար և վերաբացվել է 2020 թվականի օգոստոսի 27-ին՝ Հեգելի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ

Թանգարանային ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունում ներկայացված են Հեգելի Թյուբինգեն քաղաքի վանական դպրոցում սովորելու հետ կապված տեղեկություններ։ Այնտեղ նա սկսել է իր բարեկամությունը բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդերլինի և ապագա փիլիսոփա Ֆրիդրիխ Շելինգի հետ։

Թանգարանում տեղ են գտել Հեգելի հիմնական աշխատությունների հրատարակությունները։ Թանգարանային բաժիններից մեկը նվիրված է Հեգելի ժամանակաշրջանի Շտուտգարտ քաղաքին։ Թանգարանը գտնվում է 16-րդ դարի կիսափայտե տանը, որտեղ 1770 թվականին ծնվել է Հեգելը[3]։

Թանգարանի առաջին հարկում անցկացվում է երկու ցուցահանդես՝ «Շտուտգարտը Հեգելի ժամանակաշրջանում․ 1770-1831թթ.» և «Շտուտգարտից մինչև Բեռլին. Հեգելի կյանքի փուլերը»։ Ցուցադրվում են Հեգելի ձեռագրերը, պատկերներն ու փաստաթղթերը։

Տուն-թանգարան այցելությունը տևում է մոտ մեկ ժամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркина Л. Г., Муравлёва Е. Н., Муравлёва Н. В. ДОМ-МУЗЕЙ ГЕГЕЛЯ / ШТУТГАРТ // Культура Германии: лингвострановедческий словарь: свыше 5000 единиц / под общ. ред. проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 412—413. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Das neue Museum Hegel-Haus
  2. «Webseite der Stadt Stuttgart (Trägerin des Hegel-Hauses)». Վերցված է 2022-07-22-ին.
  3. Маркина Л. Г., Муравлёва Е. Н., Муравлёва Н. В. ДОМ-МУЗЕЙ ГЕГЕЛЯ / ШТУТГАРТ // Культура Германии: лингвострановедческий словарь: свыше 5000 единиц / под общ. ред. проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 412. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեգելի տուն-թանգարան» հոդվածին։