Հե՞շտ է երիտասարդ լինել (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հե՞շտ է երիտասարդ լինել
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1987
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորՅուրիս Գոնչար
Սցենարի հեղինակՅուրիս Գոնչար
ԵրաժշտությունՄարտինշ Բրաունս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն83 րոպե

Հե՞շտ է երիտասարդ լինել (լատիշ․՝ Vai viegli būt jaunam?), 1986 թվականին նկարահանված լատվիական խորհրդային վավերագրական ֆիլմ։ Ռեժիսորը Յուրիս Պոդնիեկսն է։ Ֆիլմը պատմում է «Վերակառուցման» տարիներին խորհրդային երիտասարդների ունեցած խնդիրների մասին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1987 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում, իսկ հունվարի 26-ին` Ռիգայում[1]։ Ֆիլմը հասարակության մեջ ռեզոնանս է առաջացրել։ Այն գնվել է տասնյակ երկրների հեռուստաընկերությունների կողմից, ունի հայրենական և արտասահմանյան մրցանակներ։

«Հե՞շտ է երիտասարդ լինել» արտահայտությունը դարձել է թևավոր[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 80-ական թվականների երիտասարդ մարդկանց խնդիրների, ծնողների և հասարակության հետ ունեցած նրանց հակամարտությունների, իրենց տեղը և կյանքի իմաստը փնտրելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին։

Ֆիլմը սկսվում է ռոք համերգի տեսարանով և ընդմիջվում է դեռահասների դատավարության կադրերով, որոնք այս համերգից վերադառնալիս ջարդել էին մի քանի վագոններ։ Այնուհետև երիտասարդը, որ հերթապահություն էր անցկացնում լատվիացի հրաձիգների հուշարձանի մոտ, խոսում է այն գաղափարների բացակայության մասին, որոնց համար անհրաժեշտ է ապրել և պայքարել, քննարկում է հասարակության «ոսկրացած լինելը»։ Երիտասարդ փանքն ասում է, որ իրենց` փանքերին և մետալիստներին, ծնում է հենց նույն հասարակությունն իր երկերեսանիությամբ։ Երիտասարդները միանում են այդ շարժումներին` առօրյայից հեռանալու և «իրենց թատրոնը» խաղալու համար։ Էկրանին երևում է դիահերձարանի երիտասարդ աշխատողը, աղջիկը, որ որոշել է վերջ տալ իր կյանքին, կրիշնաիստ տղան։ Երկար մազերով մարդը պատմում է, թե ինչու են իրեն ձերբակալել։ Արծածվում է թմրամոլության թեման, որն արդիական էր դարձել հակաալկոհոլային արշավի ժամանակ։ Երիտասարդ մայրիկն անհանգստացած է իր աղջկա ապագայի համար` Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո, իսկ աֆղանցի զինվորներն իրենց օտար են զգում իրենց տանն ու 20 տարեկանում խիստ «ծերացած» են զգում իրենց։ Ֆիլմն ավարտվում է խորհրդանշական կադրերով. «հույսի կապույտ ծովում»` երիտասարդ լատվիացի ռեժիսորի սիրողական ֆիլմում կանգնած մարդկանց տեսարանով։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Յուրիս Պոդնիեկս
  • Սցենարի հեղինակներ՝ Աբրամ Կլյոցկին, Յուրիս Պոդնիեկս
  • Օպերատոր՝ Կալվիս Զալցմանիս
  • Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ բյուրեղապակի» մրցանակ, տարվա լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում (1986)
  • Ամերիկյան վավերագրական կինոյի միջազգային ասոցացիայի մրցանակ (1987)
  • «Նիկա» մրցանակ, լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար (1987)
  • Կրակովի կարճամետաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ (1987)
  • Թբիլիսիի Երիտասարդ կինեմատոգրաֆիստների համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ (1987)
  • Կաննի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ (1988)
  • Բեռլինում միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրի մասնակցություն (1988)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ[3]

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրիս Պոդնիեկսը մտադիր էր վերադառնալ իր հերոսներին 10 տարի անց։ 1992 թվականին ամռանը Յուրիսը մահանում է։ Ֆիլմի շարունակությունը 1997 թվականին թողարկում է առաջին ֆիլմի մոնտաժող Անտրա Ցիլինսկան։ Ֆիլմը հրապարակվել է Յուրիս Պոդնևվսկու ստուդիայում «Հե՞շտ է լինել... 10 տարի անց» (լատիշ․՝ «Vai viegli?.. Pēc 20 gadiem»)[4][5] անվանումով։ Նոր ֆիլմում առաջին ֆիլմի դերասաններն արդեն 40 տարեկան են և ավելի, նրանց երեխաներն այն նույն տարիքին են, որքան իրենք էին խորհրդային ֆիլմում[6][7]։ 2010 թվականին Անտա Ցիլինսկան թողարկում է այս ցիկլի նոր` «Արդյո՞ք հեշտ է ... 20 տարի անց» ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фильм как эпоха
  2. Подниекс. Легко ли быть молодым?
  3. Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
  4. «Легко ли быть…? 10 лет спустя». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  5. «Легко ли быть молодым?»: фильм Юриса Подниекса
  6. «Легко ли…? 20 лет спустя». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  7. «Cinema: О Латвии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]