Հաքաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաքաթոն (անգլ.՝ hackathon, անգլ.՝ hack (հաքեր) և անգլ.՝ marathon - մարաթոն բառերից), ծրագրավորողների ֆորում, որի ընթացքում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների փորձագետներ (ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ) համատեղ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ։ Ներկայում հաքաթոնները այլևս չեն վերաբերում հաքերությանը, այլ պարզապես ծրագրավորման մարաթոններ են։ Սովորաբար հաքաթոնները տևում են մեկ օրից մինչև մեկ շաբաթ։

Որոշ հաքաթոններ ուղղված են կրթական կամ սոցիալական նպատակների, բայց ավելի հաճախ հաքաթոնի նպատակն է ստեղծել լիարժեք ծրագրային ապահովում։ Յուրաքանչյուր հակակոն կենտրոնանում է որոշակի ոլորտի վրա, օրինակ՝ ծրագրավորման լեզու, օպերացիոն համակարգ, հավելված, ծրագրային ինտերֆեյս (API):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը հայտնվել է 1999 թվականին։ Այն իրարից անկախ սկսել են օգտագործել OpenBSD-ի և Sun Microsystems-ի մշակողները։

OpenBSD-ի մշակողներն առաջին անգամ տերմինն օգտագործել են 1999 թվականի հունիսի 4-ին Կալգարիում (Կանադա) կայացած հանդիպման վերաբերյալ, որ նվիրված էր ծածագրմանը[1]։ Այդ հանդիպմանը ժամանել են 10 ծրագրավորողներ, որպեսզի գրեն ծրագրեր, որոնք չեն ենթարկվի գաղտնագրման ծրագրային ապահովման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված արտահանման խիստ սահմանափակումներին։

Sun-ը «the Hackathon» անվանումն օգտագործել է JavaOne կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1999 թվականի հունիսի 15-19-ը[2]․ John Gage-ն առաջարկել է ծրագիր գրել Java ծրագրավորման լեզվով նոր Palm V-ի համար։

2000-ական թվականների կեսերից հաքաթոններն ավելի են տարածվել և ընկերությունների ու ներդրողների կողմից դիտարկվել են որպես տեխնոլոգիական ծրագրերի ու ներդրումների ոլորտների արագ մշակման միջոց[3]։ Որոշ խոշոր ընկերություններ ստեղծվել են հաքաթոններում, օրինակ՝ GroupMe-ը, որը ստեղծվել էր TechCrunch Disrupt 2010-ում․ 2011 թվականին այն գնվել է Skype-ի կողմից 85 միլիոն դոլարով[3]։

Է. Կազննաչեևան առանձնացնում է հաքաթոնների հետևյալ հիմնական նպատակները[4].

  • Որքան հնարավոր է շատ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել սեփական լուծումները գտնելու համար,
  • Փորձառու մասնագետների և սկսնակների համար ապահովել միմյանց հետ շփվելու հնարավորություն,
  • Ծրագրավորման ժողովրդականացում։

Հաqաթոնների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատֆորմների մշակման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հաքաթոններ նվիրված են որոշակի պլատֆորմի վրա աշխատելուն, օրինակ, օպերացիոն համակարգի կամ հավելվածներ ստեղծելու համար։

Բջջային պլատֆորմների համար հավելվածների մշակման հաքաթոններ, օրինակ, Բլետչի Պարկում (Անգլիա) անցկացվող Over the Air հաքաթոնում, որը գրավել է բավականաչափ հովանավորչական ներդրումներ[5][6]։ Անցկացվում են նաև հաքաթոններ վիդիո- և համակարգչային խաղերի մշակման համար[7]։

Music Hack Day հաքաթոնը նվիրված է երաժշտական ծրագրերի ու սարքավորումների ապահովմանը։ 2009 թվականից ի վեր այն անցկացվել է ավելի քան 20 անգամ տարբեր վայրերում[8][9]։

1999 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում է OpenBSD օպերացիոն համակարգի մշակողների հաքաթոն[10]։

Գոյություն ունեն հաքաթոններ Android[11], iOS[12] և Tizen սմարթֆոնների համար հավելվածներ ստեղծելու համար։ Նախկինում նմանատիպ հաքաթոններ են անցկացվել Maemo 5 (Nokia N900) և MeeGo (Nokia N9) համար[13]։

Ծրագրավորման լեզուներ, API, ֆրեյմվորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից ի վեր անցկացվում են Perl հաքաթոններ, որոնց նպատակն է բարելավել լեզուն[14]։ Haskell[15] և Scala[16] մշակողներն անցկացնում են նմանատիպ միջոցառումներ՝ Haskell Hackathon և Scalathon:

Հաքաթոններ անցկացվել են նաև HTML5 [17] և Ruby on Rails[18] հավելվածների մշակման նպատակով։

Որոշ հաքաթոններ ընկերությունների կողմից անցկացվում են ընդհանուր API օգտագործող ծրագրեր ստեղծելու համար։ Այնպես, Yahoo!-ն 2006 թվականից անցկացնում է «Open Hack Day» (սկզբում Hack Day») հաքաթոնը, որոնց ընթացքում օգտագործվում են Yahoo! API և API, որ պատկանում են Yahoo! կայքին, օրինակ՝ Flickr[19]: Google-ը նույնպես կազմակերպում է նման հաքաթոնն իր API-ների համար[20]։

Foursquare կայքն անցկացրել է գլոբալ հաքաթոն 2011 թվականին, երբ ավելի քան 500 ծրագրավորողներ 30 վայրերում մշակել են այնպիսի ծրագրեր, որոնք օգտագործում են Foursquare API[21]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Who Invented the Hackathon?
  2. How Palm V stole the show at JavaOne // CNN, July 26, 1999 (անգլ.)
  3. 3,0 3,1 The Hackathon Is On: Pitching and Programming the Next Killer App, Steven Leckart, Wired, March 2012
  4. Элеонора Казначеева: Что такое хакатон? И зачем он нужен?
  5. Hackers Get Hired At Bletchley Park, HuffPost Tech UK, September 19, 2011
  6. «AT&T Mobile App Hackathon 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-21-ին։ Վերցված է 2017-11-20 
  7. «Nordeus 2011 Game Development Hackathon»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2017-11-20 
  8. Music Hack Day homepage(չաշխատող հղում)
  9. Beats and geeks at Music Hack Day (The Guardian)
  10. Илья Александров, Прошлое операционных систем семейства BSD Archived 2014-02-01 at the Wayback Machine. «Ежегодно они собираются в одном из городов в Канаде или в США на мероприятие, именуемое „hackathons“»
  11. Android Hackathon
  12. iOSDevCamp 2011 Hackathon
  13. N9 Hackathon
  14. Welcome to the First European Perl Hackathon
  15. Hac: The Haskell Hackathon
  16. «Scalathon: The International Scala Hackathon»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-08-ին։ Վերցված է 2017-11-20 
  17. HTML5 Hackathon — New York, August 1, 2011
  18. Pune Rails Hackathon: July 29-30, 2006
  19. Open! Hack! Day!, Flickr blog, September 3, 2008
  20. «Google Hackathon — January 22nd, 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-14-ին։ Վերցված է 2017-11-20 
  21. The hackathon heard round the world!, Foursquare blog, September 20, 2011