Հարրիկանա (գետ)
Հարրիկանա | |
---|---|
Հարրիկանա գետը Էյմոսում | |
Բնութագիր | |
Երկարություն | 533 |
Ավազանի մակերես | 29 300 կմ² |
Ավազան | Ջեյմսի ծովածոց |
Ջրի ծախս | 570 |
Ջրահոսք | |
Ակունք | Բլոուին լիճը Քվեբեկ նահանգում |
Ակունքի տեղակայում | Վալ-դ'Օրին մոտ |
Գետաբերան | Հաննա ծովախորշ, Ջեյմսի ծովածոց |
Գետաբերանի տեղակայում | Մուսոնիից 60 կմ դեպի արեևելք |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Turgeon River?, Kesagami River?, Rivière Samson?, Rivière Plamondon?, Rivière Joncas?, Rivière Wawagosic?, Rivière Adam?, Again River?, Rivière Angle?, Rivière Baillairgé?, Rivière Berry?, Rivière Breynat?, Rivière Chevalier?, Rivière Coigny?, Rivière Courville?, Rivière Davy?, Rivière Desboues?, Rivière Despreux?, Rivière Fiedmont?, Rivière Gale?, Rivière La Corne?, Rivière Laine?, Rivière Landrienne?, Rivière Malouin?, Rivière Milky?, Rivière Miniac?, Rivière Obalski?, Rivière Octave?, Rivière Senneville? և Corner River? |
Ջրի մարմիններ | Lac La Motte?, Lac Blouin? և Lac Obalski? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Քվեբեկ Օնտարիո |
Ջրահավաք | Harricana River Basin? |
Հարրիկանա (անգլ.՝ Harricana River), գետ Կանադայի Քվեբեկ նահանգի արևմուտքում և Օնտարիո նահանգի հյուսիս-արևելքում։ Հանդիպում է նաև Հարրիկանո անվամբ (անգլ.՝ Hurricanaw River)[1]:
Սկիզբ է առնում Բլոուին լճից, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ քաղաքի հյուսիսում։ Ակունքի մոտ հոսում է մի շարք լճերով՝ De Montigny, Lemoine, Mourier[2], Malartic, La Motte և Figuery: Հարրիկանան հոսում է հիմնականում հյուսիս-արևմուտք ուղղությամբ և թափվում է Հաննա ծովախորշով Ջեյմսի ծովածոց Օնտարիոյում։ Երկարությունը կազմում է 533 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 29 300 կմ²[3], նրա մակերեսի 80 %-ը թափվում է Քվեբեկում, իսկ 20 %-ը՝ Օնտարիոյում։
Գլխավոր վտակներն են.
- Պլամանդոն
- Սամսոն
- Բերրի
- Տյուրժոն
- Ուովագոսիկ
- Տեո
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Հարրիկանա գետը թափվում է Ջեյմսի ծովածոց, որը Հուդզոնի ծոցի մասն է, այսինքն նրա ավազանը եղել է Ռուպերտի հողի մի մասը, դե-ֆակտո պատկանում է Հուդզոնի ծոցի ընկերությանը սկսած 1670 թվականից։ 1801 թվականին Ալեքսանդր Մակքենզին քարտեզի մեջ մտցրեց գետի ողջ մարշրուտը և առաջին անգամ տվեց նրան Հարրիկանո (Harricanaw River) անվանումը։ 1835 թվականին Բրեդֆորդի քարտեզի վրա այն կոչվել է Հարրիկանա (Harricana River): 1868 թվականի տվյալներով գետը և նրա ավազանը գնացել են դեպի Կանադայի դոմինիոնները, իսկ 1898 թվականին պաշտոնապես միացվել է Քվեբեկ նահանգին։ Այդ ժամանակից ի վեր լրջորեն սկսվեց Հարիկանայի գաղութացումը և բնակեցումը։
1906 թվականին Հենրի Օ'Սալլիվանը ուսումնասիրեց Հարիկանայի ափերը և արդեն 1908 թվականին նրա ափերին հայտնվեց ճամբար կառուցվող միջմայրցամաքային երկաթուղու համար։ Մի քանի տարի անց, 1910 թվականին, առաջին անգամ գաղութաբնակները լինում են այն վայրում, որտեղ երկաթուղին անցնում է գետով և որտեղ հիմա գտնվում է Էյմոս քաղաքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GetGlue Harricana River(չաշխատող հղում)
- ↑ «Grand Quebec.com Harricana river». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ The Canadian Encyclopedia. Principal Rivers of Canada(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրիկանա (գետ)» հոդվածին։ |
|