Հարություն Փաշապեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հարություն Փաշապեզյան
Ծնվել է1872
ԾննդավայրՍիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ
Մահացել էսեպտեմբերի 12, 1922(1922-09-12)
Մահվան վայրԶմյուռնիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԾնողներԿարապետ (կամ` Թորոս) Փաշապեզյան


Հարություն Կարապետի Փաշապեզյան (կամ՝ Թորոսի, 1872, Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ- 12 սեպտեմբերի, 1922, Զմյուռնիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Ադանայի նահանգի Կոզանի գավառի Սիս քաղաքում։ Ավագ եղբայր՝ Սարգիսը, եղել է բժիշկ և երիտասարդ տարիքում մահացել հիվանդությունից, կրտսեր Միսաքը եղել է դեղագործ։ Ավարտել է Սիսի ազգային վարժարանը։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադարձել է Սիս և կարճ ժամանակ աշխատել ներքին հիվանդությունների բժիշկ և մանկաբարձ։ Սիսում, Կիրակոս Պարիտյանի կինը ծննդաբերության ժամանակ մեռնելու պատճառով, մի քանի տարի եղել է դատական քաշքշուքների մեջ։ Այդ պատճառով տեղափոխվել է Զմյուռնիա և կարճ ժամանակ անց քաղաքի ճանաչված բժիշկներից մեկը դարձել։

1914-1918 թվականներին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականին՝ պատերազմից հետո, վերադարձել է Զմյուռնիա և աշխատել բժիշկ, իսկ որոշ ժամանակ՝ Ազգային հիվանդանոցի բժիշկը։ 1922 թվականի սեպտեմբերի սկզբին՝ Զմյուռ­նի­ա­յի աղե­տի ժամանակ, բազմաթիվ հայերի հետ գերի է ընկել թուրքերի ձեռքը և սեպտեմբերի 12-ին հույների բարեկամ լինելու մեղադրանքով սպանվել Քորտելիո թաղամասում։

Կինը և զավակները 1945 թվականին բնակվել են Աթենքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
  • Տէրենց Յա. (Տէր-Յակոբեան), Իզմիրի աղէտը եւ մեծ հրդեհին մանրամասնութիւնները, «Ազգ», Ե., 8.12.2007։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։