Հարություն Վեզնեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հարություն (Արթին) Վեզնեյան (Վեզնեճյան)
Ծնվել էոչ վաղ քան 1875 և ոչ ուշ քան 1883
ԾննդավայրՀյուսեյնիկ
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԹա­լաս, Զիլե քա­ղաք­նե­րի թա­ղա­պե­տա­կան բժիշկ
Խար­բեր­դի թա­ղա­պե­տա­կան բժիշկ
ԱմուսինԱրաք­սի Խար­փութ­լյա­ն
ԶավակներՄա­սիս Վեզնեյան


Հարություն (Արթին) Վեզնեյան (Վեզնեճյան) (ոչ վաղ քան 1875 և ոչ ուշ քան 1883, Հյուսեյնիկ - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875/1883 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1900 թվականին ավարտել է Խարբերդի նահանգի իդադիե (միջնակարգ) կամ «Սուլթանիե» վարժարանը։ 1900-1907 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։

Ուսանելու ընթացքում ստացել է ԱՄՆ-ում բնակվող 2 եղբայրների նյութական օգնությունը։

1907 թվականից Թալաս, ապա Զիլե քաղաքների թաղապետական բժիշկ է աշխատել։ 1910 թվականին եղբայրներին տեսակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ Քոննեքթիքեթի նահանգի Նյու Հեյվըն քաղաքը, ուր վիրաբուժության գծով կատարելագործման դասընթացի է մասնակցել։ Վերադառնալով հայրենիք, Խարբերդի թաղապետական բժիշկ է նշանակվել։

1912 թվականին ամուսնացել է Մեզիրեի հանրածանոթ Հարություն էֆենդի Խարփութլյանի դստեր՝ Արաքսի հետ և ունեցել Մասիս որդուն, որը հրաշքով փրկվելով կոտորածներից, հետագայում դարձել է դեղագործ և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքում։

1914 թվականի գարնանը Մեզիրեի քաղաքապետական կամ Հյուսեյնիկ գյուղի բժիշկ է նշանակվել։ Եղել է ՀԲԸՄ-ի անդամ։ 1914 թվականի աշնանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին ձերբակալվել է, բանտարկվել ու տարագրվել դեպի Մելիտինե։ Սպանվել է 1915 թվականին, Մելիտինեում կամ Սեբաստիայի մոտակայքում՝ սրախողխող արվելով՝ մոտ 35 տարեկանում։

Այլ տվյալներով՝ 1915 թվականի հունիսի 25-ին, բժիշկներ Նշան Նահիկյանի և Մանվելի հետ նահատակվել է Մեզիրեի բանտում հայ արգելափակյալների ինքնահրկիզման ժամանակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուածվաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեա ն, Պոսթըն, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։