Հարության եկեղեցի (Կալինինգրադ)
Հարության եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Evangelical Lutheran Church of European Russia? |
Ճարտարապետ | Պավել Գորբաչ |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
propstei-kaliningrad.info |
Հարության եկեղեցին Կալինինգրադում (ռուս.՝ Церковь Воскресения), ավետարանական-լյութերական եկեղեցի, Կալինինգրադի գլխավոր եկեղեցին[1] (մտնում է ավետարանական լյութերական եկեղեցիների միության մեջ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալինինգրադի մինչպատերազմական եկեղեցիներից որևէ մեկն ավետարանական համայնքին վերադարձնելու փորձերի ձախողումից հետո 1996 թվականի դեկտեմբերին սկսվեց նոր Հարության եկեղեցու շինարարությունը։ Առաջին եկեղեցական արարողությունը տեղի ունեցավ 1998 թվականի նոյեմբերի 29-ին։ Եկեղեցին պաշտոնապես օծվեց 1999 թվականի ապրիլի 11-ին[2]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Պավել Միխայլովիչ Գորբաչի նախագծով։ Եկեղեցու շինության մակերեսը կազմում է 1550 քառակուսի մետր, բարձրությունը` 28 մետր։ Եկեղեցին նախատեսված է 400 ծխականների համար։ Ներդրումները կազմեցին 2.1 միլիոն եվրո։ Եկեղեցու հիմքում դրվեցին ավերված ավետարանական եկեղեցու աղյուսներից կազմված խաչ[2]։ 2008 թվականին եկեղեցուն փոխանցվեց 1960 թվականի արտադրության երգեհոնը, որը մինչ այդ գտնվում էր գերմանական Նորդորֆ քաղաքի ավետարանական եկեղեցում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Калининградское Пропство» (ru-RU)։ www.lutherancathedral.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին։ Վերցված է 2017-02-19
- ↑ 2,0 2,1 2,2 Manfred Höhne։ «Kirchen und Sozialeinrichtungen in Königsberg - Ostpreussen» (գերմաներեն)։ www.ostpreussen.net։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2017-02-18