Հարկադրում

Հարկադրում, օրենքով սահմանված կարգով գանձվող հարկերի և տուրքերի ամբողջություն։
Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Սովետական մեծ հանրագիտարանի»` հարկադրումը մակրոտնտեսական տեսանկյունից ՀՆԱ-ի վերաբաշխման գործընթաց է` պետության կողմից ֆինանսական միջոցների ձևավորման համար անհրաժեշտ հասարակական բարիքների (ազգային պաշտպանության ծառայություններ, հասարակական կարգի, դատական համակարգի և այլոց պաշտպանություն) մատուցում, իսկ միկրոտնտեսական տեսանկյունից` հարկ վճարողի կողմից բյուջեում օրենքով սահմանված հաշվարկներ և վճարումներ կատարելու գործընթաց (ֆիզիկական անձ կամ կազմակերպություն)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 7-6-րդ դարերում Հին Հունաստանում եկամտի վրա հարկեր էին դնում` եկամտի 1/10-ի կամ 1/20-ի չափով[1]։
Հարկադրման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարկադրման հիմնական սկզբունքներն են[1].
- արդարության սկզբունք (համընդհանուր հարկի և հարկային բեռի համաչափ բաշխումը հարկատուների շրջանում` եկամտի համապատասխանությամբ),
- ճշգրտության սկզբունք (հարկատուն նախապես տեղյակ է հարկի գումարի, եղանակի և վճարման ժամանակի մասին),
- հարմարության սկզբունք (հարկադրումը հարմար է հարկատուին գանձելու և ժամանակին կազմակերպելու դեպքում),
- շահավետության սկզբունք (հարկերի հավաքագրման ծախսերը պետք է լինեն նվազագույն),
- չեզոքության սկզբունք (հարկադրումը չեզոք է օրինական տնտեսական գործունեության հարաբերությունների ձևերում և մեթոդներում),
- միապատիկ հարկադրման սկզբունք (նույն օբյեկտը ենթակա է մեկ տեսակի հարկման և միայն մեկ անգամ` յուրաքանչյուր ժամանակահատվածում),
- միասնականության սկզբունք (ամբողջ երկրում և նույն կարգի բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար),
- չափավորության սկզբունք (հարկադրումը համարժեք է հարկատուի եկամտին և` որպես տնտեսվարող սուբյեկտ, չի հանգեցնում ինքնալիկվիդացման),
- բյուջետային ֆեդերալիզմ (սահմանում է հստակ հարկային լիազորություններ կառավարման տարբեր մակարդակների միջև)։
Հարկադրման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնացնում են հարկադրման հետևյալ տեսակները[1].
- եկամտային հարկադրում, երբ հարկման օբյեկտը տնտեսական գործակալի եկամուտն է (եկամտահարկ, շահութահարկ, գյուղատնտեսական հարկ, պարզեցված համակարգի տակ գտնվող հարկ, պարտադիր, միասնական եկամտահարկ),
- գույքային հարկադրում, երբ հարկման օբյեկտը գույքն է (անշարժ գույքի հարկ, ընկերության կապիտալի հարկ, սեփականության իրավունքի փոխանցման հարկ),
- սպառողական հարկադրում, երբ հարկման օբյեկտը սպառողն է, այլ ոչ թե հարկատուն (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկեր և մաքսատուրքեր)։
Բացի այդ, հարկադրումը լինում է.
- պրոգրեսիվ (հարկման բազայի աճի հետ մեկտեղ հարկային տոկոսադրույքը աճում է),
- համամասնական (հարկի դրույքաչափի անփոփոխություն` հարկման բազայի աճով կամ նվազմամբ),
- ռեգրեսիվ (հարկման բազայի աճի դեպքում հարկային տոկոսադրույքը նվազում է)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Налогообложение / Лыкова Л.Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.