Հարինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարինգներ, ծովատառեխներ, (Clupeidae), հարինգակերպերի կարգի ոսկրային ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը՝ 35-40 (հազվադեպ՝ մինչև 75 սմ)։ Արծաթավուն են, մեջքը՝ մուգ կապույտ կամ կանաչավուն։ Ատամները թույլ են զարգացած կամ բացակայում են։ Հայտնի է մոտ 50 սեռ, 190 տեսակ, տարածված հիմնականում արևադարձային գոտու ջրերում, գերակշռում են Հյուսիսային կիսագնդում, որոշ տեսակներ հանդիպում են նաև արկտիկական ծովերում։ Հիմնականում ծովային ձկներ են, կան նաև քաղցրահամ ջրերում ապրողներ և գաղթող ձկներ։ Վտառային ձկներ են, սնվում են պլանկտոնով, երբեմն մանր ձկնիկներով, մեծ մասը կատարում է հեռավոր միգրացիա։

Տարածված են Կասպից, Սև, Ազովի, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ և հեռավորարևելյան ծովերում։ Ունեն արդյունագործական մեծ նշանակություն, համաշխարհային որսը տարեկան հասնում է 5 միլիոն տ։ Օգտագործում են թարմ, աղի, ապխտած և պահածոյացված վիճակում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 306
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարինգներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարինգներ» հոդվածին։