Հարավսլավիայի ֆուտբոլային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավսլավիայի ֆուտբոլային միություն
մակեդոներեն՝ Фудбалски Сојуз на Југославија, սերբախորվաթ․՝ Фудбалски Савез Југославије/Fudbalski Savez Jugoslavije, սլովեն.՝ Nogometna zveza Jugoslavije, խորվ.՝ Nogometni savez Jugoslavije
ԵրկիրՀարավսլավիա
Հիմնված1919
ՖԻՖԱ-ի անդամ1923

Հարավսլավիայի ֆուտբոլային միություն (մակեդոներեն՝ Фудбалски Сојуз на Југославија, սերբախորվաթ․՝ Фудбалски Савез Југославије/Fudbalski Savez Jugoslavije, սլովեն.՝ Nogometna zveza Jugoslavije, խորվ.՝ Nogometni savez Jugoslavije), Հարավսլավիայում ֆուտբոլի վերահսկողություն և կառավարում իրականացնող կազմակերպություն։ Միությունը կազմակերպել և կառավարել է ֆուտբոլի ազգային հավաքականները (գլխավոր, երիտասարդական)։ Միության հովանու ներքո անցկացվել են Հարավսլավիայի տղամարդկանց և կանանց, ինչպես նաև շատ այլ առաջնություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի ֆուտբոլային միություն հիմնադրվել է 1919 թվականին Զագրեբում՝ Խորվաթիայի ֆուտբոլայի միության հիմքի վրա, որից հետո տեղափոխվել է Բելգրադ[1]։ 1923 թվականին ՖԻՖԱ-ն ճանաչել է ՀՖՄ-ն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միությունը վերակազմվել է և կառավարել է Հարավսլավիայի Հանրապետության այլ միությունների, իսկ 1948 թվականին կրկին միասնական է դարձել[1]։ 1954 թվականին ՀՖՄ-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի անդամ-հիմնադիրներից մեկը։

1991 թվականին Հարավսլավիայի կազմալուծումից հետո անկախացած պետություններում հիմնվել և վերստեղծվել են ֆուտբոլի կառավարման տեղական մարմիններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]