Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենք
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Փողոց | Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) |
Հիմնադրված է | 1914 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենք (Վաճառական Կիստովի եկամտաբեր տուն, ռուս.՝ Главный корпус Южного федерального университета, Доходный дом купца Кистова), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով[2][3]։ Ներկայումս Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենքն է։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ դոնցի վաճառական և փայտարդյունաբերող Գ. Յ. Կիստովի եկամտաբեր տունը Բոլշայա Սադովայա փողոցում կառուցվել է 1914 թվականին։ Սակայն «Ներքին գործերի նախարարության տեխնիկական շինարարության կոմիտեի Դոնի Ռոստովի քաղաքապետի համար տուն կառուցելու մասին գործից» հետևում է, որ 1915 թվականի փետրվարի 15-ին տեխնիկական շինարարության կոմիտեի նախագահ Ա. Ի. Նովիկովի անունով Ռոստովի քաղաքապետը տեղեկացնում էր[4].
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շենքը վարձակալել է հրետանային բրիգադի դեպոն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և Քաղաքացիական պատերազմիցհետո այն զբաղեցրել է «Դոնսովգորխոզ» կազմակերպությունը, 1924 թվականից՝ Դոնի գործադիր կոմիտեն։ 1920-ական թվականների վերջին - 1930 թվականների սկզբին շենքում տեղակայված էին «Դոնվնուտորգը», Դոնի բանվորագյուղացիական տեսչությունը, Երկրամասային հողային կառավարչությունը, Առողջապահության երկրամասային բաժինը, Ժողովրդական կրթության երկրամասային բաժինը։
1935 թվականին Ռոստովի քաղխորհրդի և ՀամԿԿ(բ) քաղկոմի 31.07.1935 թ. որոշմամբ, ինչպես նաև ՌԽՖՍՀ խորժողկոմի 5.08.1935 թ. որոշմամբ շենքը փոխանցվել է Ռոստովի պետական համալսարանին[4]։ Համալսարանի հետ միաժամանակ այնտեղ գործել են «Չերկավստրոյտրեստ», «Պրոմստրոյպրոյեկտ» կազմակերպությունները և երկրամասային արխիվը։ 1940-ական թվականների կեսերին շենքը ժամանակավորապես զբաղեցրել է Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատը, իսկ հետո այնտեղ տեղակայվել են համալսարանի վարչատնտեսական աշխատակազմը, նրա մի քանի ֆակուլտետներ և լաբորատորիաներ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգհարկանի շենքը անկյունային դիրք է զբաղեցնում Բոլշայա Սադովայա փողոցի (նախկինում՝ Էնգելսի փողոց) և Համալսարանական նրբանցքի խաչմերուկում։ Ճակատի անկյունային հատվածը, որտեղ սկզբնապես շքամուտքն էր, ընդգծվում է հոնիական օրդերի երեք հարկերի բարձրությամբ երեք կիսասյուներով (այժմ գլխավոր մուտքը Բոլշայա Սադովայա փողոցի կողմից է)[5]։ Ճակատի ուղղահայաց բաժանման համար օգտագործվել են երկրորդից մինչև չորրորդ հարկն արված ելուստավորումներն ու կիսաշրջանաձև էրկերները։ Ճակատի հարկային բաժանումն ընդգծվում է տարբեր ձևերի և չափերի պատուհաններով։ Շինության ճակատին կան ծեփածո խորհրդանիշեր, դեկորատիվ ծաղկամաններ, դրասանգներ, կալունակներ, քիվեր, պատշգամբներ[2]։ Շենքի ճարտարապետական ոճը միավորում է մոդեռնի և նեոդասականության տարրեր։ Շենքն ունի նախագծման միջանցքային համակարգ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6110011000
- ↑ 2,0 2,1 2,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.
- ↑ Любовь Феоктистовна Волошинова Городской архитектор начала XX века — Григорий Николаевич Васильев // Донской временник. Год 2003-й. Ростов н/Д, 2002.
- ↑ 4,0 4,1 Здание городского доходного дома (Доходный дом Г. Я. Кистова) — Ростов-на-Дону
- ↑ Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2