Jump to content

Հարավային Սուդանի ֆունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Սուդանի ֆունտ
Տեսակտարադրամ և ֆունտ
ISO 4217 կոդSSP
Երկիր Հարավային Սուդան
Ներդրման ամսաթիվըհուլիսի 18, 2011
Պաշտ օգտագործողներՀարավային Սուդան
ՆշանDb
Նշանի նկարագրություն£
Կենտրոնական բանկBank of South Sudan?

Հարավային Սուդանի ֆունտ (ISO code: SSP[1]), Հարավային Սուդանի Հանրապետության արժույթ։ Մեկ ֆունտը կազմված է 100 պիաստրից։ Այն հաստատվել է Հարավային Սուդանի օրենսդիր ժողովի կողմից նախքան 2011 թվականի հուլիսի 9-ին Սուդանից բաժանումը[2]։

Այն ներկայացվել է 2011 թվականի հուլիսի 18-ին և փոխարինել է Սուդանի ֆունտին[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Սուդանի ֆունտը Հարավային Սուդանում դադարել է լինել օրինական վճարման միավոր։

Բաններ Ջուբայում, որը հայտարարում է Սուդանի ֆունտից Հարավային Սուդանի ֆունտի անցման մասին

2020 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի հետ Հարավային Սուդանի ֆունտի փոխարժեքի արագ անկման պատճառով Հարավային Սուդանը հայտարարել է, որ արժույթը շուտով փոխվելու է[4][5]։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթադրամների վրա պատկերված են Ջոն Գարանգը՝ Հարավային Սուդանի անկախության շարժման հանգուցյալ առաջնորդը[6]։

Հաստատված են 6 տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ՝ 1, 5, 10, 25, 50, 100 և 500 Հարավային Սուդանի ֆունտ, թողարկվելու են նաև 5 տարբեր անվական արժեքներով մետաղադրամներ (0,01, 0,05, 0,10, 0,25 և 0,50)[7][8]։

Երեք նոր թղթադրամներ՝ 0,50, 0,10 և 0,25 Հարավային Սուդանի ֆունտ անվանական արժեքներով, թողարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 19[9]։

2015 թվականի հուլիսի 9-ին թողարկվել են շրջանառության մեջ դրված առաջին մետաղադրամները՝ SSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով՝ ի պատիվ Սուդանի անկախության 4-րդ տարեդարձի[10]։

2016 թվականին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 20 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը 25 ֆունտի փոխարեն[11]։ 2018 թվականին Հարավային Սուդանի բանկը ներկայացրել է 500 ֆունտ արժեքով թղթադրամը՝ տարիներով գնաճից հետո ամենօրյա կանխիկ գործարքները հեշտացնելու համար[12]։

Որպես տարադրամի վերաձևավորման մաս և շփոթությունը նվազեցնելու համար թողարկվել է SSP 1 մետաղադրամը՝ փոխարինելու SSP 1 թղթադրամին, ինչպես նաև թողարկվել է մետաղադրամ 2 ֆունտի համար[13][14]։ SSP 10, SSP 20 և SSP 100 թղթադրամների ձևավորումը ևս փոխվել է[13]։

2016 թվականի նոյեմբերին Հարավային Սուդանի բանկի կառավարիչը հայտարարություն է տարածել՝ հերքելով, թե բանկը 200, 500 և 1000 ֆունտ անվանական արժեքներով նոր թղթադրամներ է տպում[15]։

2021 թվականի փետրվարին Հարավային Սուդանի բանկը թողարկել է 1000 ֆունտ անվանական արժեքով թղթադրամը՝ որպես աճող գնաճի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոց[16][17]։ Շագանակագույն թղթադրամների դիմերեսին Ջոն Գալագերն է պատկերված, իսկ հակառակ կողմում՝ երկու ջայլամ[18]։

Հարավային Սուդանի ֆունտի թղթադրամներ
Պատկեր Արժեք Երես Հակառակ կողմ Ջրանիշ
[1] SSP 0,05 Ջոն Գարանգ Ջայլամ Հարավային Սուդանի դրոշը կրկնվող տողերով և Ջոն Գարանգը թղթադրամի աջ կողմում
[2] SSP 0,10 Կուդու
[3] SSP 0,25 Նեղոս
[4] SSP 1 Ընձուղտեր Ջոն Գարանգ և գալվանային 1
[5] SSP 5 Սանգա խոշոր եղջերավոր անասուն Ջոն Գարանգ և գալվանային 5
[6] SSP 10 բուֆֆալո, արքայախնձոր Ջոն Գարանգ և գալվանային 10
[7] SSP 20 Օրիքս անտիլոպ,

նավթի հորատման մեքենա

Ջոն Գարանգ և գալվանային 20
[8] SSP 50 Փղեր Ջոն Գարանգ և գալվանային 50
[9] SSP 100 Առյուծ, ջրվեժ Ջոն Գարանգ և գալվանային 100
[10] SSP 500 Նեղոս Ջոն Գարանգ և գալվանային 500
[11] SSP 1,000 Ջայլամներ Ջոն Գարանգ և գալվանային 1000

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SSP 0,10, SSP 0,20 և SSP 0,50 անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2015 թվականի հուլիսի 9-ին (Հարավային Սուդանի անկախության օր)[19]։ 2016 թվականի դրությամբ Հարավային Սուդանի մետաղադրամները հատվում են Հարավաֆրիկյան դրամահատարանում[14]։

SSP 1 և SSP 2 անվանական արժեքով, երկու տարբեր մետաղներից կազմված մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2016 թվականին[13]։

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է Հարավային Սուդանի զինանշանը երկրի անվամբ՝ «Հարավային Սուդանի Հանրապետություն», և ամսաթիվը։ Այլ մետաղադրամների վրա պատկերված են[20]՝

  • SSP 0,10՝ պղնձապատ պողպատ, նավթային հարթակ։
  • SSP 0,20՝ արույրապատ պողպատ, կոշկակտուց արագիլ։
  • SSP 0,50՝ նիկելապատ պողպատ, հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր։
  • SSP 1՝ կենտրոնում բրոնզապատ պողպատ, եզրերը նիկելապատ պողպատ, նուբիական ընձուղտ։
  • SSP 2՝ կենտրոնում նիկելապատ պողպատ, եզրերը բրոնզապատ պողպատ, աֆրիկյան վահան։

Փոխարժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հարավային Սուդանի ֆունտը ներկայացնելու ժամանակ դրա փոխարժեքը եղել է SSP 2.75 = $1[21]: 2024 թվականի մայիսի 10-ին կոմերցիոն հասանելի փոխարժեքը SSP 1555.57 = $1, իսկ դրան զուգահեռ փոխարժեքը՝ SSP 3050 = $1[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Introduction of SSP1000 banknotes into circulation - Bank of South Sudan». boss.gov.ss. 2021 թ․ փետրվարի 9.
  2. SSLA endorses national anthem and coat of arms. 26 May 2011 Արխիվացված 31 Հուլիս 2011 Wayback Machine
  3. «South Sudan Pound released July 18». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին.
  4. «South Sudan to change currency to improve economy - government spokesman». Reuters (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «South Sudan plans to change national currency to shore up economy - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «South Sudan pound to be launched next week». BBC News. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  7. South Sudan Pound to be released by Monday - Government of South Sudan official website. Published 12 July 2011. Retrieved 13 July 2011.
  8. South Sudan issued new pound notes 18 July 2011 Արխիվացված 29 Մարտ 2012 Wayback Machine, BanknoteNews.com. Retrieved on 5 September 2011.
  9. Linzmayer, Owen (2012). «South Sudan». The Banknote Book. San Francisco, California: Banknote News.
  10. World’s Newest Country Issues Circulation Coins on National Independence Day Coin Update (news.coinupdate.com). 10 July 2015. Retrieved on 13 July 2015.
  11. South Sudan new 20-pound note (B111) confirmed Արխիվացված 2018-07-07 Wayback Machine BanknoteNews.com. 22 April 2016. Retrieved on 22 April 2016.
  12. South Sudan new 500-pound note (B116) reported Արխիվացված 2020-09-30 Wayback Machine Banknote News (banknotenews.com). 15 June 2018. Retrieved on 16 June 2018.
  13. 13,0 13,1 13,2 Ofori-Atta, Prince (2016 թ․ ապրիլի 7). «South Sudan introduces new bank notes | East & Horn Africa». www.theafricareport.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. 14,0 14,1 «2 Pounds 2016, South Sudan | Catalog | CoinBrothers». coin-brothers.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. «S. Sudan bank governor denies introducing new bank note». Sudan Tribune. 2016 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. Viola Elias; Nabeel Biajo (2020 թ․ սեպտեմբերի 11). «South Sudan, Sudan Address Economic Crises». VOA Africa. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  17. «South Sudan Central bank introduces 1000 pound banknote as inflation soars». PAN AFRICAN VISIONS (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. «South Sudan unveils new currency; the 1000 pound note». GhanaWeb (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. «South Sudan government to introduce coins on Independence Day». Sudan Tribune. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «World's Newest Country Issues Circulation Coins on National Independence Day | Coin Update». news.coinupdate.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. The Economist Intelligence Unit EIU, 21 December 2015 https://country.eiu.com/article.aspx?articleid=1443788928&Country=Sudan&topic=Economy&subtopic=For_9
  22. «CLIMIS | Dashboard». climis-southsudan.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.

Արտքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]