Հարավային Ռուսաստանի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավային Ռուսաստանի թեմ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՎարչկենտրոնԿրասնոդար
Հիմնադրված1998 հունվարի 13
ԱռաջնորդՄովսես եպիսկոպոս Մովսեսյան

Հարավային Ռուսաստանի թեմ (ռուս.՝ Епархия Юга России), Հայ առաքելական եկեղեցու թեմ Ռուսաստանում, որը գործում է երկրի հարավաում։

Թեմի իրավասության ներքո են՝ Կրասնդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Դաղստանի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեայի և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունները, ինչպես նաև Աբխազիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմի և Մոսկվայի ծխի միացումից հետո Մոսկվան դառնում է թեմի կենտրոն, ձևավորվում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը։ 1998 թվականի հունվարի 13-ին Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի հրամանով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վերաձևավորվում է երեք թեմի.

  1. Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Մոսկվա,
  2. Հարավային Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Կրասնոդար,
  3. Ուկրաինայի թեմ, կենտրոնը՝ Լվով։

1998 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ է նշանակվում Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ 2000 թվականին Ամենայն Հայոց Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ առաջնորդ է նշանակվում Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը։ 2009 թվականին Սեպտեմբերի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն՝ հանդիսավոր շուքով նշվեց առաջնորդարանի բացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» Հարավային Ռուսաստանի թեմ, Կրասնոդար, 1998 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]