Հարավային Ամերիկայի կլիման ձևավորող գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողնում աշխարհագրական դիրքը, մթնոլորտի շրջանառությունը, ծովային հոսանքները, ռելիեֆը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկան հիշեցնում է եռանկյունի, որի ընդարձակ հիմքը ուղղված է դեպի հյուսիս, իսկ գագաթը՝ հարավ։ Տարածքի մեծ մասը ընկած է տաք գոտում, իսկ ծայր հարավը՝ բարեխառն։ Տարածքի մեծ մասում արեգակնային գումարային ճառագայթման մեծությունը կազմում է 140 - 160 կկալ/սմ², չհաշված ծայր հարավը, որտեղ այն կազմում է 80 - 120 կկալ/սմ²։

Մթնոլորտի շրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք գոտու համար (մինչև հյուսիսային և հարավային լայնությունների 10°-ը) բնորոշ է մթնոլորտային շրջանառության հասարակածային տիպը (տաք ու խոնավ օդի վերընթաց, կոնվեկցիոն հոսանքները), որի շներհիվ առաջանում են զենիթային անձրևներ (1500 - 3000 մմ.)

Հարավային Ամերիկայի մեծ մասում տիրապետում է մթնոլորտի շրջանառության պասատային տիպը։ Առավել մեծ է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։ Նրա վրա ձևավորվող հյուսիասային պասատային հոսանքը շարժվում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ու հորդառատ տեղումներ է առաջացնում Գվիանական բարձրավանդակի հյուսիսարևելյան լանջերին։

Հարավ-պասատային հոսանքը շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք՝ տեղումներ է առաջացնում Բրազիլիական բարձրավանդակի (1000 - 2000 մմ.) ու Անդերի արևելյան՝ հողմահայաց լանջերին։ Լեռներն անցնելուց հետո օդային հոսանքները վեր են ածվում վարընթաց չոր քամիների ու տեղումներ չեն առաջացնում։ Այդ է պատճառը, որ այդ շրջանում տարածվում է Ատակամա անապատը, որտեղ տեղումների քանակը 50 մմ. է։

Ծովային հոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքից` Պերուական, արևելքից` Ֆոլկլեդյան սառը հոսանքները

Խաղաղ օվկիանոսի ազդեցությունը մայցամաքի կլիմայի ձևավորման գործում սահմանափակ է, քանի որ Պերուական սառը հոսանքը տեղումներ չի առաջացնում, սառեցնում է առափնյա շրջանները և մայրցամաքի ներքին շրջանների վրա ազդեցություն չի թողնում։

Ծայր հարավ-արևմուտքի խաղաղօվկիանոսյան առափնյա շրջանի վրա ազդում են բարեխառն գոտու արևմտյան քամիները, որոնք օվկիանոսից բերում են խոնավություն։ Տեղումներ առաջացնելուց հետո օդային զանգվածները անցնում են լեռները՝ վերածվելով վարընթաց հոսանքների, որի պատճառով էլ Պատագոնիան կիսաանապատ է։ Այստեղ՝ ծովափով է անցնում Ֆոլկլենդյան սառը հոսանքը, որը նույնպես խոնավությամբ հագեցած չէ։ Այս շրջանում տարեկան տեղումների քանակը 100 - 200 մմ. է։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերում կլիման փոփոխվում է նաև ըստ բարձրության։ Հյուսիսային շրջաններում լեռների ստորոտներում օդը միշտ տաք է, իսկ գագաթամերձ շրջաններում՝ ցուրտ։ Գագաթամերձ շրջանները պատված են մշտնջենական ձյունով ու սառցադաշտերով։