Jump to content

Հատուկ բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատուկ բանակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդաշտային բանակ
ԵրկիրՌուսաստան Ռուսական կայսրություն
.
ՏեղաբաշխումՌուսական կայսրություն
Պատմություն
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ (1914—1918)

Հատուկ բանակ (ռուս.՝ ОсобаяА), Ռուսական կայսերական բանակի համազորային օպերատիվ զորամիավորումների և զորամասերի խմբավորում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այսպես կոչվել է սնահավատության մտավախություններից, որպեսզի այն չհամարվի «13-րդ»-ը[1]։

Դաշտային վարչակազմը կազմավորվել է 1916 թվականի օգոստոսին՝ հեծելազորի գեներալ Վ.Մ Բեզոբրազովի բանակային խմբի հիման վրա։ 1917 թվականի վերջին շտաբը գտնվում էր Լուցկում, նույն թվականի դեկտեմբերին՝ Ռովնոյում։ Կազմալուծվել է 1918 թվականի սկզբին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակի մարտական կազմը բազմիցս փոփոխվել է։ Առավելագույնս նրա կազմի մեջ մտնում էր 14 բանակային կորպուս[2]։

1917 թվականի վերջին բանակն իր կազմի մեջ ուներ՝

  • XXXI բանակային կորպուսը
  • XXXIX բանակային կորպուսը
  • XLIV բանակային կորպուսը
  • XLVI բանակային կորպուսը
  • Թուրքեստանյան I բանակային կորպուսը
  • IV հեծելազորային կորպուսը
  • VII հեծելազորային կորպուսը

Գտնվել է կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակի Հարավ-արևմտյան ճակատ տեղափոխելուց հետո նրա առջև Կովել քաղաքին հարվածելու խնդիր էր դրված։ Սակայն 1916 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսված հարձակումը ձախողվել է ռայխսվերի հեծելազորի գեներալ Գեորգ դեր ֆոն Մարվիցի ղեկավարած գերմանական զորախմբի հասցրած հարվածի պատճառով, իսկ սեպտեմբերի 19-22-ը Հատուկ և 8-րդ բանակները մղել են Կովելի հինգերորդ ճակատամարտը, իսկ ամսվա վերջին՝ նաև վեցերորդը։

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 14.08.1916-10.11.1916 - հեծելազորի գեներալ Վասիլի Իոսիֆի Գուրկո
  • 10.11.1916-17.02.1917 – հրամանատարի ՊԺԿ՝ հետևակի գեներալի Պյոտր Սիմեոնի Բալուև
  • 17.02.1917-31.03.1917 – հեծելազորի գեներալ Վասիլի Իոսիֆի Գուրկո
  • 02.04.1917-09.07.1917 - հետևակի գեներալ Պյոտր Սիմեոնի Բալուև
  • 12.07.1917-29.08.1917 – հեծելազորի գեներալ Իվան Գեորգիի Էրդելյի
  • 29.08.1917-14.09.1917 – հրամանատարի ՊԺԿ՝ գեներալ-մայոր Վասիլի Ստեփանի Սարիչև
  • 14.09.1917-20.11.1917 – հետևակի գեներալ Ստեփան ՖելիքսիՍտելնիցկի
  • 20.11.1917-13.12.1917 – գեներալ-լեյտենանտ Ֆյոդոր Սերգեյի Ռերբերգ
  • 11.1917 - հրամանատարի ՊԺԿ՝ գնդապետ Ալեքսանդր Իլյայի Եգորով
  • 13.12.1917-19.12.1917 – գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Եֆիմի Քուշաքևիչ
  • 19.12.1917- 03.1918 – գնդապետ Վլադիմիր Նիկոլայի Եգորյև

Բանակի շտաբի պետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 30.08.1916 - 18.04.1917 – գեներալ-մայոր Միխայիլ Պավելի Ալեքսեև
  • 18.04.1917 - 31.08.1917 – գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Ֆրանցի Վալտեր
  • 23.09.1917 - ? – գեներալ-մայոր Պյոտր Նիկիտայի Բուրով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Керсновский А. А. История русской армии. — М.: Эксмо, 2006. — Т. 2. — С. 299
  2. Гурко В. И. Война и революция в России. Мемуары командующего Западным фронтом 1914 - 1917. М.: Центрполиграф, 2007. С. 201.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне, 2003