Հավաստագրման կնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշ բրոնզեդարյան կնիքի նմուշ
1570 թվականի Նահոդ քաղաքի կնիքը

Հավաստագրման կնիք, հաստատագրման կնիքը գործիք է փաստաթղթերի իսկությունը հաստատելու, ինչպես նաև դրոշմելու, որոնք ստանում են այս գործիքի օգնությամբ: Կնիքի դրոշմը կաորող է պատրաստվել պլաստիկ նյութից (մոմից, զմրսից, պլաստիլինից) կամ էլ ձևավոր մակերես թղթի վրա: Մատանու վրա դրված կնիքները կոչվում է մատանու կնիք: Ստորև ներկայացված է տպագիր ստեղծելու գործիքներն ու մեթոդները: Եթե դրոշմը ստեղծված է որպես մակերևույթ (ռելևֆ), որը ուժգին ճնշում է թղթի վրա, և շփման մասում թանձր խտանում է`դա կորչվում է չոր տպագրում: Մյուս դեպքերում օգտագործվում է հեղուկ կամ մածուծիկ նյութ ինչես թանաքն է կամ էլ մոմի նման, սովորաբար թղթից գույնով տարբերվող: Իրավաբանական նպատակով կնիքների նշանակությունը կարող են ընդլայնվել, ներառյալ դրոշմակնիք[1] և նույնիսկ հատուկ բառեր (օրինակ` «seal» կամ «L.S.» ամերիկյան օրենսդրությամբ)[2] Կնիքների ուսումնասիրությամբ զբաղվում պատմությանը օժանդակ կնիքների մասին գիտությունը:

Լոզան քաղաքի գերբով կնիքը
Ծրարի վրա մեղրամոմե կնիք
Իվան Ահեղի պետական կնիք, XVI դար
Կնիք նամակի վրա, Լուդունի ամրոց, Շոտլանդիա
Կնիք սոսենու խեժից անգլիական ակտի հրամանի վրա, 1638 թվական

Դրոշմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնիքն օգկտագործվում է փաստաթղթեի հավաստիության ապահովման համար: Կնիքները ուղղակիորեն դրվում են վերևի աջ կողմում կամ էլ փաստաթղթին ամրացնում են թելով, ժապավենով (հաճախ ներկված սեփականատիրոջ նախընտրելի գույնով) կամ էլ բարակ շերտով, կտրված հաստ, բայց ոչ առանձին փաստաթղթից: Սա հանարվորություն է տալիս հավաստիացնել իսկությունը, արգելում է կնիքի կրկնակի օգտագործումը: Եթե չարագործը փորձում է ջնջել կնիքը, առաջին հերթին այն կոտրվում է: Երկրորդ հերթին, եթե անգամ չարագործը կարողանում է թելերը պոկել, ամեն դեպքում նա պետք է կնիքից թելը առանձնացնի, որպեսզի կնիքի այլ փաստաթղթեր, այդ դեպքում կնիքի չոր մասը կկոտրվի, քանի որ թելերի կապերը հնարավորին չափ մոմի ներսում է լինում: Շատ կառավարություններ դեռևս այդպիսի կնիքներն օգտագործում են, որևէ արտոնագիր ստանալու: Թեև շատ գործիքներ պահանջում են նույնականացում (օրինակ ակտով կամ համաձայնագրով), անհատները շատ քիչ են կնիքներ օգտագործում, չնայած որոշ շրջաններում մասնավոր և պետական սեկտորներում դեռ օգտագործվում են: Կնիքներ են ամրացվում նաև նամակներին և ծանրոցներին, որպեսզի երևա թե բացվել է կնքելուց հետո, թե ոչ: Դա հավաստում է, որ ծանրոցը կրկնօրինակ չէ: Նամակը կնքելու համար, հեղինակը պետք է փակի նամակը, վերևից մոմով պատի և մատանիով դրոշմ անի, մետաղական կնիքով կամ որևէ այլ առարկայով: Կառավարությունը հաճախ քաղաքացիներին ուղարկված գաղտնի նամակները կնքում են: Այսպիսի կնիքներ պատահական են դրվում, բացառապես հանդիսավոր նպատակներով: Նոտարները առ այսօր կնիքն օգտագործում են ամեն օր: Օրինակ` Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր դիպլոմավորված նոտար ունի սեփական կնիք, գրանցված կառավարության կողմից, որի վրա կա նոտարի անունը և գեղարվեստական տարբերանշան: Հաճախ կենդանիների նման համադրումներ օգտագործվել են Հին Հունաստանի բազմաթիվ կնիքների վրա: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Արևելյան Ասիայում, ստորագրությունը բավական չէ ցանկացած տեսակի բիզնեսում փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար: Բոլոր ղեկավարները, ինչես նաև հաշվապահները և այլ աշխատողներ ունեն անձնական կնիքներ, սովորաբար պարունակում են իրենց անունով և պաշտոնով սովորական տեքստեր: Օրինակ` Ճապոնիայում կոչվում են ինկան: Կնիքը օգտագործվում է բոլոր նամակների, հաշիվների և նմանատիպ փաստաթղթերի վրա: Եվրոպայում դրա համար օգտագործել են պլաստիլինե քսվող կնիք: Կնիքներ են դրվել նաև ճարտարապետական, տեխնիկական, շինարարական փստաթղթերի և նախագծերի վրա, հաստատող լիցենզավորված մասնագետի, աշխատանքը ղեկավարողի[3][4][5] կախված նախագծի նկատմամբ իրավասություն ունեցողի լիազորություններից այդ կնիքը կարող է լինել դրոշմ և ստորագրություն, կնիք և ստորագրություն, կամ որոշ դեպքերում բնօրինակի կնիքի համակարգչային ֆաքսիմալը, որը հաստատված է որպես պաշտպանված ֆայլի մասնագիտացված թվային ստորագրություն[6]: Կնիքների համընկնումը պրոֆեսիոնալի հետ կարելի է ենթարկել իրավական (երբեմն և ֆինանսական) պատասխանատվության ցանկացած սխալի և բացթողումի համար[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Notary Public Handbook. (2009). California Secretary of State, Notary Public Section. p. 7.
  2. Vermont Statutes Title 1 § 134 (2008). Vermont Legislature.
  3. «What is a PE» National Society of Professional Engineers (US).
  4. «How Building Officials Interact With Registered Architects And Engineers» National Council of Architectural Registration Boards (US).
  5. GSA P100 Facilities Standards for the Public Buildings Service. Appendix A: «Submission Requirements» U.S. General Services Administration.
  6. «Rule and Regulation Change Allowing the Construction and use of Computerized Seals» Kansas State Board of Technical Professions. Typical sample of requirements for a professional seal in the United States.
  7. FAR 36.609 U.S. Federal Acquisition Regulations, Subpart 36.6 Architect-Engineer Services, Article 36.609 Contract Clauses.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]