Հաստլիկն ու նիհարը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաստլիկն ու նիհարը
ռուս.՝ Толстый и тонкий
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883
Հրատարակվել էհոկտեմբերի 1 (13), 1883
 Fat and Thin (Chekhov)

«Հաստլիկն ու նիհարը» (ռուս.՝ Толстый и тонкий), Անտոն Պավլովիչ Չեխովի հումորային պատմվածքը` գրված 1883 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 1-ին Օսկոլկի հումորային ամսագրում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի սյուժեն նախնական խմբագրմամբ հիմնված է եղել անեկդոտի վրա, իսկ գործող անձանց միջև հակամարտությունը պատահականորեն է առաջացել, «նիհար»-ի ակամա սխալ քայլի պատճառով[1]։

1886 թվականի խմբագրումը տեքստային առումով մոտ էր 1883 թվականի խմբագրմանը, որոշակի փոխությունները էականորեն փոխել են պատմության իմաստը։ Հեռացվել է ծառայողական ենթակայության շարժառիթը. «Նիհարը» այժմ սողում էր «հաստլիկի» դիմաց առանց որևէ գործնական պահանջի՝ «ըստ ռեֆլեքսի»։ Պատմվածքը ստացավ ավելի մեծ երգիծական կտրուկություն և ընդհանրություն[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ
  • Միշա՝ Հաստլիկ
  • Պորֆիրի՝ Նիհար
Երկրորդական հերոսներ
  • Լուիզա՝ Պորֆիրիի կինը
  • Նաֆանաիլ՝ Պորֆիրիի որդին

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաևսկայա երկաթուղային կայարանում հանդիպեցին երկու հին ընկերներ։ Նրանցից մեկը «հաստլիկ» էր, մյուսը՝ «նիհար»։ Նիհար ընկերը՝ Պորֆիրին, կնոջ՝ Լուիզայի և որդու՝ Նաֆանաիլի հետ նոր է դուրս եկել գնացքից։ Հաստլիկ ընկերը՝ Միշան, ճանաչելով նիհարին, անմիջապես ողջունեց նրան։ Ընկերները զրույցի բռնվեցին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ, 2014
  • 1955 թվականին պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ[2]։
  • 2011 թվականի մայիսի 13-ին Տագանրոգում Չեխովների կրպակ թանգարանի առջև տեղադրվել է պատմվածքի հերոսների արձանը (քանդակագործ՝ Դավիթ Բեգալով)[3]։
  • 2013 թվականին պատմվածքի հերոսների հուշարձանը տեղադրվել է Յուժնո Սախալինսկում, Սախալինի միջազգային թատերական կենտրոնի այգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Чехов А.П. Толстый и тонкий
  2. «Толстый и тонкий (фильм, 1955) — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Сазонова Е. Так рождаются легенды // Таганрогская правда. - 2011. - 17 мая.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]