Jump to content

Հասյա Դրորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասյա Դրորի
Դիմանկար
Ծնվել է1899
ԾննդավայրԳոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 3, 1976(1976-06-03)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունՄԱՊԱՅ
 Hasya Drori Վիքիպահեստում

Հասյա Դրորի (եբրայերեն՝ חסיה דרורי‎,1899 –1976), իսրայելցի քաղաքական գործիչ,1949-1951 թվականներին Քնեսետում Մապայ (անգլ.՝ Mapai) կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրորին՝ Հասյա Կուպֆերմինցը, ծնվել է Գոմելում՝ Ռուսական կայսրության Մոգիլևի նահանգում (այժմ՝ Բելառուսում), եղել է «Սիոնի երիտասարդություն» և «ՀեՀալուց» երիտասարդական խմբերի անդամ[1]։ Նա որպես հայրենադարձ (ալիա) 1922 թվականին Ենթամանդատային Պաղեստին է եկել[2] և միացել «Գդուդ ՀաԱվոդա»-ին[1]։ 1924 թվականին եղել է Քֆար Եհեզկել բնակավայրի հիմնադիրներից մեկը[1]։ Նա դարձել է «Աշխատող մայրեր» կազմակերպության անդամ, ինչպես նաև միացել է Մապայ կուսակցությանը։ 1937 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ որպես Մապայ կուսակցության և «Հիստադրութ» արհմիության պատվիրակ[1]։

1949 թվականին նա ընտրվել է Մապայ կուսակցության պատգամավոր առաջին գումարման Քնեսետում և հայտնի է դարձել որպես ականավոր ֆեմինիստուհի[3]։ Երկու տարի անց կորցրել է իր մանդատն ընտրություններում։ Հետագայում Դրորին աշխատել է ներգաղթյալների կացարանով ապահովման հարցերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]