Հասմիկ Փիլիպոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Փիլիպոսյան
Ծնվել էմարտի 20, 1943(1943-03-20) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու և պրոֆեսոր (1996)
Մասնագիտությունարվեստաբան
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Հասմիկ Փիլիպոսյան (մարտի 20, 1943(1943-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1978)։ Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Փիլիպոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1962-1968 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության բաժնում, 1971-1974 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1968-1971 թվականներին եղել է Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հեռուստատեսության ստուդիայի խմբագիր, արվեստի հաղորդումների հեղինակ և վարող, 1974-1981 թվականներին՝ Հայաստանի լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության բաժնի վարիչ, 1976-1997 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986 թվականից՝ դոցենտ, 1996 թվականից` պրոֆեսոր, 1991-1996 թվականներին՝ նույն բուհի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ։ 1997 թվականից արվեստի պատմություն և մշակույթ է դասավանդել Երևանի մի շարք բուհերում։ «Հայաստան-Շվեդիա» ընկերության նախագահն է[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Հայաստանի մշակույթի և արվեստի խնդիրներին նվիրված գիտական հոդվածների, հրապարակումների, 1971-1974 թվականներին հեղինակել է Երվանդ Քոչարի արվեստի առաջին ամբողջական գիտական ուսումնասիրությունը։ 1974 թվականից գիտական հետազոտություններ է կատարել դպրոցականների գեղագիտական դաստիարակության նոր համակարգի ներդրման ոլորտում` գեղագիտական առարկաների ծրագրերի բարելավում, համամիութենական ծրագրերի տեղայնացում, նորերի ստեղծում[2]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1982 թվականներին հեղինակել է հայկական հեռուստատեսության «Մի ստեղծագործության պատմություն», «Նկարիչն ու ժամանակը», «Աշխարհի նշանավոր թանգարանները» գիտահանրամատչելի հաղորդումների սցենարները, եղել է հաղորդավար։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Գյուրջյան, Երևան, ՀԱՊ, 2007, 93 էջ։
  • Հայկական քանդակագործություն, Երևան, ՀԱՊ, 2004, 136 էջ։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արարատ Աղասյան. Սիմվոլիզմն ու Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2012, ՀՀ ԳԱԱ. Էջ 220-225։
  • Երվանդ Քոչարն ու «Սասունցի Դավիթ» էպոսը, «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում» գիտական հոդվածների ծողովածու, Երևան, 2011, «Գլաձոր», էջ 462 – 479:
  • Երվանդ Քոչարն ու մոդեռնիզմի մշակույթը, «Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, «Գլաձոր», էջ 457 – 468:
  • Հակոբ Գյուրջյանի արվեստը, «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2007, էջ 318 – 342:
  • Հայկական քանդակի զարգացման ուղիները, «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2005, էջ 274 – 293:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Հասմիկ Փիլիպոսյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.(չաշխատող հղում)
  2. «Հասմիկ Սուրենի Փիլիպոսյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.