Հասմիկ Ղազինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Ղազինյան
Ծնվել էապրիլի 19, 1955(1955-04-19) (69 տարեկան)
ԾննդավայրՈսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունբժիշկ և լյարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Հասմիկ Լևոնի Ղազինյան (ապրիլի 19, 1955(1955-04-19), Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, լյարդաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու[1]։ Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան (2016)։ Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի գործող անդամ (2016)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի ապրիլի 19-ին, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում։ 1962-1972 թվականներին սովորել է Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1972-1978 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1978-1979 թվականներին՝ նույն համալսարանի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վարակաբանի որակավորում[3]։

1979-1986 թվականներին աշխատել է Երևանի թիվ 1 ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-օրդինատոր։ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի Համաճարակաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչն է, 1986 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ[4][5]։

Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել Ազգային առողջապահության ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում (1987) և ինֆեկցիոն հիվանդությունների դասընթաց Նյու Յորքի Ալբանի բժշկական կենտրոնում (1996)[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գետաշենից տարհանած ազգաբնակչության բժշկական օգնություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության շնորհակալագիր, 1992
  • ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր՝ առողջապահության համակարգում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար, 2010
  • Ռուդոլֆ Վիրխովի անվան շքանշան՝ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղազինյան, Հասմիկ Լևոնի (2010) Հեպատիտ B և C վիրուսային ինֆեկցիաների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդների մոտ և լյարդի ախտահարումը քիմիաթերապիայի ընթացքում. PhD thesis, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Казинян Асмик Левоновна - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  3. Հասմիկ Լևոնի Ղազինյան
  4. «Հասմիկ Ղազինյան». www.med-practic.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Հասմիկ Լևոնի Ղազինյան - Best Group». bestgroup.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Казинян Асмик Левоновна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]