Հասմիկ Սերմարիչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հասմիկ Հակոբյանից)
Jump to navigation Jump to search
Հասմիկ Սերմարիչա
Հասմիկ Ջանիբեկի Հակոբյան
Հասմիկ Սերմարիչա.jpg
ԾննդավայրՋավախք
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ
գրող
միջազգային լրագրող

Հասմիկ Սերմարիչա (Հասմիկ Ջանիբեկի Հակոբյան) (Ջավախք), հայտնի է նաև՝ Ժասինա Լանկա անունով։ Բանաստեղծ, գրող, միջազգային լրագրող։ (ԵՊՄՀ և ՄԼՀ), Բելգիայի և Ռուսաստանի լրագրողների միությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սերմարիչան ծնվել է Ջավախքում (ՎԽՍՀ), ապրել ու կրթվել Երևանում (ՀԽՍՀ)։ Աշխատել է Երևանի Պետական Գրապալատում, ապա՝ աղետի գոտում՝ Լենինականում, ուր ամուսնու հետ միասին՝ երեք տարի, մասնակցել է բոլոր փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում։ Գործել ու աշխատել է Մոսկվայի հեռուստատեսության ու մամուլի տարբեր ոլորտներում, ապա՝ անվտանգության ծառայությունում։ Ունի անկախ լրագրողի կարգավիճակ։ Մոսկվայի հայկական համայնքի ստեղծողներից մեկն է ու «Միացում» հայկական համայնքի հիմնադիրը։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձին նվիրված՝ «Ճանապարհ դեպի Արարատ», նախագծի հեղինակն է ու նախաձեռնողը։

ՀԿՄՄ գեներալական շտաբի անդամն է ու ներկայացուցիչն՝ աշխարհում։ Հայկական «Բարեկամ» հիմնադրամի կողմից, նշանակված է երեխաների Դեսպանն՝ ողջ աշխարհում լիազորության իրավունքով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սերմարիչան 2012 թվականի դեկտեմբերի 11, ՀԿՄՄ կողմից պարգևատրվել է «Կոմս Լորիս Մելիքով» - առաջին կարգի շքանշանով ու պատվոգրով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ներդրած իր մեծ ավանդի, ինչպես նաև՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ ունեցած իր գրական մեծ գործունեության համար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին գիրքը՝ «Ստվերից այն կողմ» վերնագրով, տպագրվել է 1983 թվականին Երևանի «Սովետական գրող» հրատարակչությունում՝ №1 «Յոթ անուն» գրքում։
  • Երկրորդ գիրքը՝ «Արգելված պտուղ» ժողովածուն, տպագրվել է 1991 թվականին Երևանի «Նաիրի» հրատարակչությունում։
  • Հեղինակի երրորդ գիրքը (հայերենով) տպագրվել է 1999 թվականին Մոսկվայի «Հումանիտար» հրատարակչությունում՝ «Ղողանջ հայության» վերնագրով, որը Հայոց Մեծ Եղեռնին նվիրված՝ պատմա-էպիկական ծավալուն պոեմի (ընդգրկում է ողջ հայոց պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչ այսօր) միայն մի հատվածն է, «Մասն կոտորածի» խորագրով[1]։
  • Հ. Սերմարիչայի չորրորդ գիրքը՝ «Չմարվող խարույկ»-ը, լույս է տեսել 2018 թվականի մայիսին՝ Մոսկվայում:
  • Հինգերորրդ գիրքը՝ «Խայամյան տաղիկներ» վերնագրով, լույս է տեսել 2018 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում:
  • Վեցերորդ գիրքը՝ «Հայ գենոտիպը», լույս է տեսել 2019 թվականին՝ Մոսկվայում:
  • Հեղինակի ստեղծագործությունները հրապարակվել են նաև՝ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված, «Անցյալը չի լռում» գրքի երեք հատորներում (Երևան -  2015, 2016 թթ.), ապա՝«Ոգեզարթոնք» (Երևան- 2017 թ.), «Գարունը սիրուց է ծնվել» (Երևան-2018 թ.) և «Հայրենյաց կանչեր» (Երևան -2019 թ.) գրքերում :

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է. ունի մի տղա և մի աղջիկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]