Գագիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գագիկ Հովհաննեսի Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1962(1962-12-03) (61 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներաժիշտ
մանկավարժ
բանաստեղծ
գրող

Գագիկ Հովհաննեսի Վարդանյան (դեկտեմբերի 3, 1962(1962-12-03), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, մանկավարժ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հովհաննեսի Վարդանյանը ծնվել է 1962 թվականին, Լենինականում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Գյումրիի թիվ 28 դպրոցում։ Հանդես է եկել որպես ակորդեոնահար, նվագել է Գյումրու տարբեր ինքնագործ ժողգործիքների համույթներում, ղեկավարել է Շիրակի մարզի Հովունի գյուղի, Գյումրու «Ընտանիք» կենտրոնի «Կիլիկիա» մանկական ազգագրական երգի համույթը, «Արագած» մարզամշակութային պալատի, թիվ 35 և 41 դպրոցների երգչախմբերը։ 1997 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են «Մայրություն և գեղեցկություն - 97», «Շիրակի շնորհալիներ - 98», դպրոցական ինքնուս երաժիշտ – կատարողների մրցույթ - փառատոներ, որոնցում իրենց կատարմամբ աչքի ընկած երեխաները տեղ են գտել նրա «Շիրակի շնորհալիները» վերնագիրը կրող 4 գրքերում[1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Վարդանյանի նախաձեռնությամբ տպագրվել է համահեղինակային «Անցյալը չի լռում...» գրքի 3 հատորները`

  • «Գարունը սիրուց է ծնվել», «Հայրենյաց կանչեր», «Սիրով ու նվիրումով» ժողովածուները։

Լույս են տեսել Գագիկ Վարդանյանի հետևյալ գրքերը՝

  • «Կենտրոնական պաշտպանը»
  • «Ալիկ Գյունաշյան»
  • «Գթության մայրը»
  • «Շիրակի առողջապահության պատմությունը»
  • «Կես դար արտադրությունում»
  • «Հումորի հայրաքաղաք` Գյումրի»
  • «Հումորի մայրաքաղաք` Գյումրի»
  • «Հիսուն տարի բեմում»
  • «Դուդուկն է երգում Գյումրիում»
  • «Գյումրի» և «Շիրակ աշխարհ» գրքերի տասնութ հատորներ
  • «Տուն շինող Վարդան»[2]
  • «Գյումրի. քաղաքը և մարդիկ» /էջ 401 – 409/ համահեղինակ
  • 75 գարուն հաղթանակից հետո
  • «Հոգուս պարտքն է՝ կառուցել»
  • «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է «Ամադեուս-93» «Շիրակ - 94», «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» և այլ մրցույթ - փառատոների բազում մրցանակների՝ պարգևատրվելով արծաթե գավաթով, դիպլոմներով և հուշանվերներով։ Գագիկ Վարդանյանը պարգևատրվել է նաև Սևյանի անվան երգի – պարի համույթի 50-ամյակի և Հովհաննես Թումանյանի հոբելյանական ոսկե հուշամեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սարի պես բանցր Գյումրին» և նրա հումորի լեգենդները
  2. «Երկրաշարժից մեկուկես ամիս անց Գյումրիում առաջին տան հիմնաքարը դրեց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]