Ալիկ Գյունաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիկ Յաշայի Գյունաշյան
Ի ծնե անունԱլիկ Յաշայի Գյունաշյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1954(1954-12-08) (64 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերժողովրդական, աշուղական երաժշտություն, ռաբիս
ՄասնագիտությունԵրգիչ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Ալիկ Գյունաշյանը «Ուռենի» համալիրում

Ալիկ Յաշայի Գյունաշյան (ծնվ.՝ դեկտեմբերի 8, 1954, Լենինական (այժմ՝ Գյումրի)), հայ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ (2015)[1]: Անդրկովկասյան փառատոնի դափնեկիր, քաղաքային, ժողովրդական և աշուղական երգերի կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիկ Գյունաշյանը ծնվել է 1954 թվականին, Լենինականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26, այնուհետև Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 դպրոցներում։ 1962 թվականից ընդգրկվելով Լենինականի Սևյանի անվան երգի–պարի համույթում, գյումրեցուն վայել, տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ 5 անգամ ոսկե մեդալի, 10 տարեկան հասակում Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման և այլ մրցանակների։

Ալիկ Գյունաշյանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորհրդային միության մի շարք քաղաքներում, հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում։

2004 թվականին և 2014 թվականին Երևանում և Գյումրիում մեծ շուքով նշվել է նրա 50 և 60-ամյա հոբելյանները, որի ժամանակ նա պարգևատրվել է ոսկե ձայնասկավառակով, մեդալներով, պատվոգրերով և խրախուսական այլ պարգևներով։ 2011 թվականի սեպտեմբերի 23–ին, Գյումրու օր՚ տոնակատարության ժամանակ Ալիկ Գյունաշյանը պարգևատրվել է Գյումրու պատվավոր «Վարպետ» կրծքանշանով։ 2006 թվականին լույս տեսավ Գագիկ Վարդանյանի «Ալիկ Գյունաշյան» գրկույքը, որը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ 2014 թվականի հոկտեմբերի 25–ին Գյումրու օր տոնակատարության ժամանակ, Ալիկ Գյունաշյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 11–ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն՝ ոսկե մեդալով[2]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ալիկ Գյունաշյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Յուրաքանչյուր երգ ես երգում եմ հոգով ու սրտով, իսկ այդ ամենը ինձ տվել է իմ սուրբ հողը, իմ հարազատ քաղաքը, իմ լավագույն տարիների փառավոր օջախ` Սևյանի մշակույթի պալատը, վարպետ Աղասի Շաբոյանը, ընկեր Շողիկը, ընկերներս, իմ համով–հոտով, շախով գյումրեցիներս: Եվ եթե չլինեին նրանք, չէի լինի և ես: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]