Հաշվողական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշվողական կենտրոն, հաշվողական տեխնիկայի միջոցներով բարդ ու աշխատատար հաշվողական աշխատանքներ կատարող և դրանց հետ կապված գիտական ու գործնական հարցեր լուծող հիմնարկություն։ Հաշվողական կենտրոնները լինում են արտադրական և գիտահետազոտական։ Արտադրական հաշվողական կենտրոնը զբաղվում է տեղեկատվության ստացման, կուտակման, վերամշակման և ավտոմատացված տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման հարցերով։ Սովորաբար կապված է որոշ ձեռնարկությունների հետ և հիմնականում լուծում է այդ ձեռնարկությունների արտադրական խնդիրները։ Գիտահետազոտական հաշվողական կենտրոնը, բացի վերը նշվածներից, ուսումնասիրում է նաև հաշվողական տեխնիկայի ստեղծման շահագործման տեսական արմատական հարցեր։ Այժմ հաշվողական մեքենաները կենտրոնացվում են, ստեղծվում է համատեղ օգտագործման խոշոր հաշվողական կենտրոն։ Հաշվողական մեքենաները տեղադրվում են հիմնական հաշվողական կենտրոնում, իսկ փոքր հաշվողական կենտրոնները իրենց մոտ տեղադրված համապատասխան սարքերի օգնությամբ օգտագործում են դրանք։ Տարբեր արտադրողականություն ունեցող հաշվողական կենտրոնները ունեն սարքավորումների տարբեր կազմ։ Երևանում այժմ գործում են մի քանի տասնյակ արտադրական և մի քանի գիտահետազոտական հաշվողական կենտրոններ։ Հաշվողական կենտրոնների մեծ մասը ապահովված է բարձր արտադրողականություն ունեցող ժամանակակից մեքենաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 240 CC-BY-SA-icon-80x15.png