Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի այգին

Հանրապետական գիտաբժշկական գրադարան (հապավում՝ ՀԳԲԳ), բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի Հանրապետության առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը։ Գրադարանը հիմնադրվել է 1939 թվականին՝ որպես առողջապահության ոլորտի պետական հիմնարար գրադարան։ 1946 թվականի ջրհեղեղի հետևանքով գրադարանի հավաքածուի մեծ մասը անխնա ոչնչացվել է և միայն 1949 թվականին գրադարանը կրկին վերականգնվեց։

Տասնամյակների ընթացքում գրադարանը ձևավորել է կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների հավաքածուներից մեկը Հայաստանում։

  • 1980 թվականին գրադարանը ստացել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության հաղթողի դիպլոմ։
  • 1994 թվականից գրադարանը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթերի կենտրոն Հայաստանում։
  • 2001 թվականից սկսած ՀԳԲԳ-ն հրատարակում է «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը», որի նպատակն է հայ բժիշկներին ներկայացնել ապացուցողական բժշկության սկզբունքները, դրույթները և «ոսկե չափորոշիչները»։
  • 2014 թվականին լրանում է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 75- ամյակը։

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը կապեր ունի Կորնելի համալսարանի բժշկական գրադարանի (Նյու Յորք), Ելի համալսարանի բժշկական գրադարանի, Ռուսաստանի կենտրոնական գիտաբժշկական գրադարանի և այլ բժշկական գրադարանների հետ։

Գրադարանի հիմնական գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի հիմնական գործառույթներն են՝ բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը։

Տեղեկատվությունը բժշկական հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով 1951 թվականից ՀԳԲԳ-ն համակարգում է բժշկական գրադարանների ցանցը, որը ներառում է երկրի բժշկական բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկական կազմակերպությունների գրադարանները։

Գրքերի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն կազմում է ավելի քան կես միլիոն գրականություն։ Այն ներառում է էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]