Հանս Լանգսեթ
Հանս Լանգսեթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1846 |
Ծննդավայր | Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա |
Մահացել է | նոյեմբերի 10, 1927 (81 տարեկան) |
Մահվան վայր | Barney, Richland County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ագարակապան |
Հանս Լանգսեթ (անգլ.՝ Hans Langseth, հուլիսի 14, 1846, Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա - նոյեմբերի 10, 1927, Barney, Richland County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ նորվեգական ծագմամբ բնակիչ, որը սահմանել է ռեկորդ՝ ունենալով աշխարհի ամենաերկար մորուքը[1]։
Լանգսեթը ծնվել է 1846 թվականին Էյդսվոլում և 1867 թվականին ներգաղթել Միացյալ Նահանգներ։ Ամուսնացել է Աննա Բերնթսենի հետ, որը մահացել է 40 տարեկանում՝ իրենց կրտսեր որդու՝ Փիթերի ծնվելուց վեց ամիս անց, որից հետո Հանսը երեխաների հետ տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Քլեյ շրջանի Գլինդոն քաղաք։ 1900 թվականի դրությամբ բնակվել է նույն շրջանի Էլկտոն քաղաքում և զբաղվել հողագործությամբ։ Ավելի ուշ սկսել է մորուք աճեցնել մրցույթի շրջանակներում և հաղթել է[2]։ Իր հետագա կյանքում ճամփորդել է Միացյալ Նահանգներով, որպես «հրեշների» շոուի մի մաս՝ ցուցադրելով իր մորուքը[3]։ Ծեր տարիքում որոշում է կայացրել կտրել մորուքի մեծ մասը և պահպանել այն[4]։
Լանգսեթը մահացել է 81 տարեկանում Հյուսիսային Դակոտա նահանգի Վինդմեր քաղաքում և թաղված է Այովա նահանգի Քենսեթ քաղաքի Էլք Կրիկ եկեղեցու գերեզմանատանը[5]։ Երբ մահացել է, նրա մորուքը այդ պահին ունեցել է 5,33 մետր (17,5 ոտնաչափ) երկարություն[6][7]։ Այն 1967 թվականին նվիրաբերվել է Սմիթսոնյան ինստիտուտի մարդաբանության վարչությանը[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Longest beard – male»։ Guinness World Records։ Վերցված է January 20, 2016
- ↑ «The longest beard in history is 17 feet 6 inches long and its proud owner ended up joining the circus»։ The Vintage News (անգլերեն)։ 2018-03-12։ Վերցված է 2020-04-03
- ↑ The World's Most Fantastic Freaks։ London: Octopus Publishing Group։ 1983։ էջ 96։ ISBN 9780706419399
- ↑ «Hans Langseth» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-19-ին։ Վերցված է 28 июля 2021
- ↑ «Longest Whiskers»։ The Greene Recorder։ November 23, 1927։ էջ 7։ Վերցված է January 21, 2016 – via Newspapers.com
- ↑ Glendrange Sølvi (November 12, 2003)։ «Rekord for rekordbok»։ Dagbladet (նորվեգերեն) (Labrador CMS)
- ↑ Ferry Peter (2020)։ Beards and Masculinity in American Literature։ New York: Routledge։ էջ 12
- ↑ Warren Michael W., Walsh-Haney Heather A., Freas Laurel (May 9, 2008)։ «History and Collections of the Division of Physical Anthropology»։ The Forensic Anthropology Laboratory։ Boca Raton, Florida: CRC Press։ էջ 155։ ISBN 9781420004021
- ↑ «Are beards good for your health?»։ BBC News։ January 20, 2016։ Վերցված է January 20, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|