Հանածոների և միներալների թանգարան (Ավստրալիա)
Հանածոների և միներալների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նոր Հարավային Ուելս |
Հիմնադրված է | փետրվարի 10, 2011 |
Տնօրեն | Ուորեն Սոմերվիլ |
Կայք | somervillecollection.com.au |
![]() | |
![]() |
Ավստրալիայի հանածոների և միներալների թանգարան (անգլ.՝ Australian Fossil and Mineral Museum). թանգարան Նոր Հարավային Ուելսի նահանգի Բատերստ քաղաքում։ Թանգարանը բացվել է 2004 թվականին։ Հավաքածուն ցուցադրվում է վիկտորյանական դարաշրջանից մնացած նախկին դպրոցի շենքում, որը կառուցվել է 1874 թվականին։ Հավաքածուում, որին անվանում են նաև Սոմեվիլների հավաքածու[1] ներառված է ավելի քան երկու հազար ցուցանմուշ։
Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրանոզավր Ռեքս[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գլխավոր այցեքարտը զբոսաշրջիկների և խանդավառ մարդկանց համար Ավստրալիայում միակ ամբողջական տիրանոզավրի կմախքն է (10,5 մետր երկարությամբ և 4 մետր բարձրությամբ)[2]: Բացի դրանից, թանգարանում կան նաև Ավստրալիայում սաթի մեջ քարացած բրածոների, վիշապների քարացած ձվերի, ինչպես նաև օպալի՝ ծիածանաքարի ամենամեծ հավաքածուները։
Սոմերվիլիայի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուների մեկ երրորդ մասը կազմում են քարացած հանածոները, մնացած երկու երրորդը միներալներն են։ Համարվում է, որ բացման տարում թանգարանի ամբողջ հավաքածուն գնահատավել է 15 միլիոն ԱՄՆ դոլար[1]:
Ֆինասավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ստեղծվել է կառավարության և հովանավորների կողմից, ինչպես նաև բարեգործական նվիրատվությունների արդյունքում[3]: Մշտական գործունեությունն ապահովում է Բատերստի խորհրդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Bones of Contention»։ The Sydney Morning Herald։ հուլիսի 17, 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է փետրվարի 15, 2011
- ↑ «Fact Sheets»։ Australian Fossil and Mineral Museum։ Վերցված է փետրվարի 15, 2011 (չաշխատող հղում)
- ↑ «Коллекция Соммервилля»։ Australian Fossil and Mineral Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է փետրվարի 16, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի կայքը (անգլ.)