Հայ սիրտ (թերթ, Ֆիլադելֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ սիրտ

«Հայ սիրտ», գրական-հասարակական շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ սիրտ» հրատարակչական ընկերության պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1926–1932 թվականներին Ֆիլադելֆիայում։ Խմբագիրներ՝ Սարգիս Սուքիասյան, Վ. Արսլանյան, Հակոբ Գույումճյան։

Լուսաբանել է Սփյուռքի, մասնավորապես՝ ամերիկահայության ազգային, մշակութային կյանքը, նպաստել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։

Սատարել է հայրենադարձությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարարական ձեռնարկները Խորհրդային Հայաստանում, ՀՕԿ-ի և ՀԲԸՄ-ի գործունեությունը, անդրադարձել միջազգային քաղաքական իրադարձություններին։

Շաբաթաթերթին աշխատակցել են Ռուբեն Որբերյանը, Զարուհի Գալեմքյարյանը, Ե. Արմենը, Կարապետ Սիտալը, Տ. Գապագճյանը, Կարապետ Բասմաջյանը, Հովհաննես Հինդլյանը, Միքայել Մինասյանը, Մարգարիտ Թերզյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։