Հայ գրականության բարեկամների միություն
Արտաքին տեսք
Հայ գրականության բարեկամների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1955 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
«Հայ գրականության բարեկամների միություն», հիմնվել է 1955 թվականին (պաշտոնապես գրանցվել է 1956 թվականին) Նյու Յորքում։ Նպատակն էր ծառայել հայ գրականությանը, նյութապես օժանդակել հայ գրողներին, սահմանել գրական մրցանակներ, քաջալերել սկսնակ գրողներին։
Կազմակերպել է գրական երեկոներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ, նշում հոբելյանական տարելիցներ։ Հրատարակել է պարբերաթերթ՝ «Գիր ու գիրք» (մինչև 1970 թվականը՝ «Հաղորդագրություն») անվամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 134)։ |