Հայրենի քաղաքում
Հայրենի քաղաքում В родном городе | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վիկտոր Նեկրասով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | Ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1954 |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | 1954 |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Նովի միռ |
Հրատարակման տարեթիվ | 1954 |
Հայրենի քաղաքում, Վիկտոր Նեկրասովի վեպը, որում պատմվում է վիրավորվելուց հետո Կիև վերադարձած ճակատային զինվորի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1954 թվականին «Նովի միռ» ամսագրում[1], իսկ մեկ տարի անց հրատարակվել է առանձին գրքով «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում [2]։ «Կարճ գրականական հանրագիտարան»ը գրել է, որ․ «մերժելով անկոնֆլիկտային կանոնները“, Ներեսով ցուցադրեց, ինչպիսի ներքին դժվարություններով նրա հերոս Նիկոլայ Միտյասովը գտնում է իր տեղը հետպատերազմյան աշխարհում»[3]։ Դմիտրի Բիկովի կարծիքով վիպակը հազիվ թե առաջացնի մեծ սենսացիա, քան «Խրամատներումը»[4]։
Պարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Միտյասովը, ով ծառայում էր, որպես հետախույզ, պատերազմի ավարտից հետո վերադառնում է Կիև, որտեղ նա վիրավորվելուց հետո պետք է շարունակեր բուժումը, նա վիրավորել էր 1944 թվականին։ Ժամանելով քաղաք Նիկոլայը հասկանում է, որ իր կինը Ալեքսանդրան օկուպացիայի ժամանակ մնացել էր քաղաքում։ Ալեքսանդրան ամուսնանում է ուրիշ տղամարդու հետ։ Եվ դա ստացվեց այն բանից հետո, երբ երկար խնամում էր մի վիրավորի։ Արդյունքում պատմվում է Նիկոլայի կյանքի մասին և ինչպես նրա մոտ դասավորվեց կյանքը[4][5]։
Գործողությունների ժամանակն ու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիև Հայրենական պատերազմից հետո։
Ինքնակենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապիտան Միտյասովը (վեպի հերոսը) ինչպես և ինքը Վ․ Նեկրասովը վերադարձան իրենց սիրած քաղաք և տեսան ռազմական ավերածությունների սարսափելի պատկեր [6]։ Իր վեպում Վիկտոր Նեկրասովը գլխավոր հերոսին անվանակոչել էր ճակատային ընկերոջ անունով[7]։
Կարծիքները և գնահատականները[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին գրականության տանը գրողները քննարեցին 1954 թվականի արձակագրությունները և անցյալ տարվա ամենավառ ստեղծագործություն ճանաչվեց «Հայրենի քաղաքում» վեպը[8]։ Գրականագետ Անատոլյա Տարասովի կարծիքով տվյալ վեպը գրականական արժանիքներով բարձր է Ա. Ռիբակովի վեպից[9]։
Դրա հետ միաժամանակ, վեպի մեջ կար ձնհալի միտումներ և դրա հետ կապված հարձակման է ենթարկվել իշխանության կողմից[6]։
Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քաղաքը վառում է կրակները» ֆիլմը նկարահանվել է «Հայրենի քաղաքում» վեպի մոտիվներով «Լենֆիլմում», որի ռեժիսորն էր Վլադիմիր Վենգերով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի հուլիսի 21[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Новый мир», 1954, № 10, с. 3-65; № 11, с. 98-178.
- ↑ В родном городе. — М. : Молодая гвардия, 1955. — 261 с.
- ↑ Нинов А. А. Некрасов, Виктор Платонович — /Краткая литературная энциклопедия. Т. 5 — М. : Сов. энцикл., 1968. — 976 стб.
- ↑ 4,0 4,1 Быков Дмитрий. Виктор Некрасов // Журнал «Дилетант», № 11, ноябрь 2013 г.
- ↑ Похаленков О. Е. Внутренняя «инаковость» в повести В. Некрасова «В родном городе» — Смоленск: Известия СмолГУ, 2014. — № 1 (25). С. 41-51
- ↑ 6,0 6,1 Лазарев Лазарь. Правда выше всего. (Предисловие к книге Виктора Некрасова «Там где горела земля. Собрание сочинений в трех книгах. Книга первая»).
- ↑ Фронтовые друзья Виктора Некрасова. Николай Митясов
- ↑ Гладилин Анатолий. Виктору Некрасову — 70 лет // «Русская мысль», 2 июля 1981 (№ 3367), С. 4.
- ↑ Тарасенков Анатолий. «Знамя», 1955, № 7, стр. 151—164
- ↑ Фильмы, снятые по сценариям Виктора Платоновича Некрасова