Հայրապետովյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետովյան թատրոն
ռուս.՝ Гайрабетовский театр
Հայրապետովյան թատրոնի փայտե շենքը
Տեսակտեսարժան վայր
ՀիմնադիրներԿարապետ Հայրապետով, Մարկ Դրաշկովիչ
ԵրկիրՌուսական կայսրություն
Գտնվելու վայրըՆոր Նախիջևան
Հիմնադրման ամսաթիվ1862
Անվանված էԿարապետ Հայրապետով
Փակման ամսաթիվ1896
47°13′17″ հս․ լ. 39°42′45″ ավ. ե.HGЯO

Հայրապետովյան թատրոն (ռուս.՝ Гайрабетовский театр), նախկին թատրոն Նոր Նախիջևանում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Գտնվել է Բոլշայա Սադովայա փողոցի և Նիկոլաևյան նրբանցքի (այժմ` Սեմաշկոյի նրբանցք) խաչմերուկում։ Շենքը գոյատևել է 1862-1896 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականի աշնանը քաղաքագլխի նախաձեռնությամբ տեղի մեծահարուստ բնակիչներ Կ. Մ. Հայրապետովը, Ի. Ի. Գրիբանովը և Մ. Բ. Դրաշկովիչը կազմակերպեցին թատերական տնօրենություն` քաղաքում դրամատիկական թատրոնի շինարարություն կազմակերպելու նպատակով։ Թատրոնի շենքի շինարարությունը տևել է մեկ տարի։ Շենքը կառուցվել է Կարապետ Հայրապետովի և Մարկ Դրաշկովիչի միջոցներով` քաղաքի կողմից դրամական օժանդակության տրմամբ։ Նախարարությունը մերժել էր դրամական օժանդակություն տրամադրել մասնավոր անձանց, սակայն Հայրապետովն ու Դրաշկովիչը դատական հայց էին ներկայացրել և շահել գործը։

Հայրապետովյան թատրոնը բացվել է 1863 թվականի հունիսի 23-ին։ Նույն թվականին այնտեղ հանդես է եկել ռուս դերասան Միխայիլ Շչեպկինը։

1882 թվականին վաճառական, Ռոստովի ծխախոտի ֆաբրիկայի սեփականատեր Վ. Ի. Ասմոլովը կառուցեց քաղաքում առաջին քարե թատրոնը, որը դարձավ մրցակից Հայրապետովյան հին թատրոնին։ Հայրապետովյան թատրոնի սեփականատերերը կարծում էին, որ իրենք քաղաքային իշխանության հետ կնքել են այնպիսի պայմանագիր, ըստ որի` Ռոստովում ոչ ոք իրավունք չուներ կառուցելու այլ թատրոն։ Ռոստովի ղեկավարությունը գնաց փոխզիջման և նոր թատրոնն անվանեց Ասմոլովի համերգային դահլիճ։ 1883 թվականի հոկտեմբերի 19-ին կայացավ Ասմոլովյան թատրոնի բացումը, և հանդիսատեսը լքեց Հայրապետովյան թատրոնը։ Նրա փայտե շենքը կանգուն մնաց մինչև 1896 թվականը, որից հետո քանդվեց։

1897 թվականին, նախկին թատրոնի տեղում, անվանի ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի նախագծով սկսվեց Քաղաքային դումայի շենքի շինարարությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականին բացված Հայրապետովյան թատրոնը գտնվում էր ցածր փայտե գերանաշեն շենքում։ Հանդիսասրահում բազկաթոռների 22 շարք էր, թատերահարկի երկու օթյակ և երեք պատշգամբ։

Հանդիսականները նեղ միջանցքից մտնում էին պարտեր։ Քամին արտաքին դռնից փչում էր դեպի դահլիճ։ Մուտքի երկու կողմերում երկու նեղ միջանցք էր, որոնցով դժվարությամբ կարող էին անցնել 4 հոգի, օթյակներից դռները դուրս էին գալիս դեպի միջանցք, իսկ միջանցքից ելքեր կային դեպի կանանց նախասրահ, բուֆետ և զուգարան։ Թատրոնը լուսավորվում էր կերոսինային լամպերով։

Դեպի պատշգամբ տանում էր երկու շրջադարձով սանդուղքը փողոցից, շենքի ձախ կողմում։ Պատշգամբում կար նստարանների 4 շարք։ Պատշգամբի նստատեղերը համարակալված չէին։ Այնտեղ կարող էր տեղավորվել 420 մարդ։ Բեմը փոքր էր և անհարմար։ Բեմի հետնամասում կար երկու շարք հարդասենյակ, որոնց հնարավոր էր հասնել նեղ անցումներով։ Դեպի կուլիսներ ելքն անցնում էր բուֆետային սենյակով։ Թատրոնի շենքի հետնամասում կար ևս մեկ ելք, որից հազվադեպ էին օգտվում։

Նվագախմբի համար նախատեսված հատվածում կարող էր տեղավորվել մինչև 15 երաժիշտ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сидоров В. Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. Т.5.- Ростов-на-Дону, 1999.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]