Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրեբրո)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրեբրո) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Շվեդիա |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը Շվեդիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականի մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում[1]։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։
Հուշարձանի բացման միջոցառմանը մասնակցել են նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։ Ելույթներով հանդես են եկել Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շվեդիայում տեղադրված հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առաջին հուշարձանն է բացվել Շվեդիայում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.